Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են թանկանում ապրանքները․ վարչապետի պարզաբանումը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2017 21:12

Այսօր Գյումրու Ռուսթավելու անվան փողոցի բացմանը մասնակցող Կարեն Կարապետյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի մի շարք ապրանքատեսակների թանկացումը, ինչպե՞ս են ապրելու ՀՀ շարքային քաղաքացիները։

«Նախ և առաջ թանկացումներն այնքան շատ չեն, ինչպես որ ներկայացնում են՝ կարագն է, բենզինն է, մսամթերքն է՝ 10 տոկոս և ձուկը, բայց շատ ապրանքներ կան, որոնք էժանացել են։ Ինչ վերաբերում է արտաքին շուկային, օրինակ՝ կարագը մեկ տարվա մեջ 50 տոկոս է թանկացել այն դեպքում, երբ որ միջազգային շուկայում 87 տոկոս է թանկացել։ Մենք ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս արձագանքեն։ Մենք չենք կարող այդ գները զսպել։ Այլ խնդիր է, որ մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի մեր քաղաքացին կարողանա թանկացումներին դիմակայել։ Այդ ամեն ինչին համբերատար պետք է վերաբերվել»,- խորհուրդ տվեց վարչապետը։ Նա նաև թվարկեց այն ապրանքատեսակները, որոնց գները նվազել են՝ ձեթն է, հնդկաձավարը ու բրինձը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031