Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայտարարություն. կոչ ենք անում ԵՄ անդամ երկրների եւ ՀՀ իշխանություններին՝ առավելագույն կարճ ժամկետներում ստորագրել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Հոկտեմբեր 18,2017 17:35

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրապարակման վերաբերյալ

ԵՄ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է Եվրոպական միության խորհրդի հաստատմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրապարակումը։

Մենք այս քայլը գնահատում ենք որպես արդյունավետ բանակցային գործընթացի վկայություն եւ երկկողմանի համագործակցությունը խորացնելու եւ դրան պարտադիր իրավական բնույթ տալու՝ կողմերի լիակատար փոխըմբռնման եւ շահագրգռվածության արտահայտություն։

Համոզված ենք, որ փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալու հնարավորությունը կնպաստի Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների պահպանման նկատմամբ հանրային հետաքրքրության աճին եւ համոզիչ պատասխան կհանդիսանա այդ գործընկերության շրջանակներում նախատեսվող բարեփոխումների ընդդիմադիրների կողմից ներկայացվող շահարկումներին։

Ողջունում ենք Համաձայնագրում քաղաքացիական հասարակության դերի արժեւորումը, որի նպատակով պետք է ստեղծվի Քաղաքացիական հասարակության հարթակ՝ կազմված քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, ցանցերից ու հարթակներից, այդ թվում ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներից:

Մենք կոչ ենք անում Եվրամիության անդամ երկրների եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ առավելագույն կարճ ժամկետներում ստորագրել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ անհապաղ անցնել դրա գործնական իրականացմանը։

Հայաստանի իշխանություններից պահանջում ենք առավել հետեւողական եւ պատասխանատու մոտեցում դրսեւորել Եվրամիության հետ համագործակցության օրակարգով նախատեսվող բարեփոխումների իրականացման, քաղաքացիական հասարակության հետ երկխոսության առավել ակտիվացման եւ որոշումների կայացմանը քաղհասարակության իրական ներգրավվածության ապահովման նկատմամբ։

Եվրամիության ինստիտուտների ուշադրությունը հրավիրում ենք Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման հանդեպ սկզբունքային մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության վրա՝ Համաձայնագրով նախատեսված հաշվետվողականության արդյունավետ մեխանիզմների անվերապահ կիրառման, հասարակության հետ պաշտոնական կառույցների բաց եւ թափանցիկ աշխատանքի ապահովման համար։

Իր կողմից ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պարտավորվում է նպաստել զարգացման առաջնահերթությունների մշակման եւ երկրի կյանքի տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման պարտավորությունների կատարման մշտադիտարկման գործին՝ ձգտելով Համաձայնագրի իրականացման ուղղությամբ քաղաքացիների ըմբռնմանն ու լայն աջակցությանը եւ համատեղ խնդիրների լուծման գործում Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031