Լոռու մարզի Օձուն համայնքի պատմական տաճարի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու արեւմտյան քիվերն ու հյուսիսային կամարակապը վերականգնվում են: Աշխատանքները նախատեսվում է ավարտել հոկտեմբերի վերջին: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:
«Արտաքին՝ եռակողմ սրահների ամբողջականացման խնդիր ունենք: Մշակույթի նախարարության պաշտոնյաները պատրաստակամ են բակի բարեկարգման, 1986թ. տեղահանված գերեզմանները նախնական տեղը տեղափոխելու, նաեւ եկեղեցու մուտքից մինչեւ դարպաս արահետ կառուցելու հարցերում, ինչի համար շատ ուրախ ենք: Բայց կնախընտրեինք, որպեսզի միջոցները ներդրվեն բուն եկեղեցու ամբողջականությունը վերականգնելու գործում»,-մեզ հետ զրույցում նշեց Տեր Վրթանեսը:
Նրա բնորոշմամբ՝ առանց եկեղեցու արտաքին՝ եռակողմ սրահների ամբողջականացման՝ չի լուծվի որմնակամարների ջրամեկուսացման հարցը, ուստի դա է առաջնային խնդիրը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ