Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Քրմոյանը լավ լուր ունի բժշկական սարքավորումների կարիք ունեցող ՔԿՀ-ների համար (Տեսանյութ). «Ա1+»

Հոկտեմբեր 18,2017 16:57

ՔԿՀ-ներում առողջապահական խնդիրների լուծման ծայրը երևում է, ազդարարում է Արդարադատության փոխնախարարը։ Պետությունն այժմ դատապարտյալին տրամադրում է միայն առաջին անհրաժեշտության դեղորայք։ Իսկ սկսած 2018-ից՝ դեղորայքի խնդիր չի լինի ոչ հիվանդանոցային, և ոչ էլ առաջնային բուժօգնության ոլորտում։ «Հաջորդ տարի կկարողանանք ասել, որ այդ խնդիրը գերազանցապես լուծվել է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։

Մինչ պետությունը տեղից կշարժվի, առանձնահատուկ հիվանդություն ունեցող դատապարտյալներն ամեն օր են բախվում դեղորայքի պակասի խնդրին։ Նրանց դեղ հասցնում են հարազատները։ Մինչ սպասվող բարեփոխման ավարտը, բաց է մնում հետևյալ հարցը՝ ի՞նչ պետք է անեն հարազատներ չունեցող կամ աղքատ դատապարտյալները։ Սուրեն Քրմոյանը լավ լուր ունի բժշկական սարքավորումների կարիք ունեցող ՔԿՀ-ների համար. «Հաջորդ տարի մենք լրացուցիչ սարքեր կտրամադրենք, բայց ներկայիս նրանց հագեցվածությունը անհամեմատ ավելի լավն է, քան թե քաղաքացին գնա պոլիկլինիկա և բուժօգնություն ստանա։ Կադրերն էլ վերապատրաստել ենք, բժշկական և ոչ բժշկական անձնակազմը՝ 800 հոգի անցել են վերապատրաստում»։

Վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտից դժգոհ են դատապարտյալներից շատերը։ Ընդամենը մեկ վիճակագրություն՝ Արմավիր ՔԿՀ-ից վերջերս վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով Անկախ հանձնաժողով է դիմել 200 դատապարտյալ։ Նրանցից միայն 3-ն է ազատ արձակվել։ Փոխնախարարի խոսքով՝ մերժված դատապարտյալները պետք է անեն նաև հաջորդ քայլը՝ դիմեն դատարան. «Հիմա Անկախ հանձնաժողովը որոշում չի տալիս, եզրակացություն է տալիս, և դատապարտյալն է որոշում բացասական եզրակացությունով գնա՞լ դատարան, թե՞ որոշակի աշխատանք կատարել ուղղման ուղղությամբ, դրական եզրակացությունով գնալ, բայց վերջնական որոշողը դատարանն է»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը չի հիշում մի դեպք, երբ Անկախ հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած դատապարտյալը դատարանում հաղթի և ազատ արձակվի։ Խնդիրը գալիս է դեռ ՔԿՀ-ից, երբ դատապարտյալն ստանում է այս կամ այն տույժը, սակայն փաստացի զրկված է այն բողոքարկելու իրավունքն իրացնելուց։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031