Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանանա»-ն 70 երկրներից ժամանած հյուրերի համար կազմակերպել էր հայկական թեյախմություն

Հոկտեմբեր 18,2017 16:40

Հայկական արտադրության «Մանանա» օրգանական թեյերը ներկայացվեցին նաև «Հայաստան-Սփյուռք» VI-րդ համաժողովի շրջանակներում տեղի ունեցած ցուցահանդեսին, որին մասնակցեցին ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ: «Մանանա»-ն կազմակերպեց հայկական թեյախմություն, հնարավորություն ընձեռելով հյուրերին վայելելու ջերմ մթնոլորտը և ազգային կոլորիտը: Ցուցահանդեսի այցելուները ծանոթացան թեյախմության տեղական ավանդույթին և համտեսեցին Հայաստանի բարձրադիր գոտիներում հավաքած խոտաբույսերից պատրաստված թեյերը: Յուրահատուկ թեյախառնուրդների պատրաստման համար ընկերությունն օգտագործում է միայն խնամքով ընտրված հումքը, ինչի շնորհիվ «Մանանա» թեյերը համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին և ունեն օրգանական սերտիֆիկացում:

Ավանդական եղանակով պատրաստված հայկական թեյերի սիրահարների շրջանակը գնալով աճում է: Հայկական վայրի ուրցը, դաղձը, մասուրը հայտնի են ողջ աշխարհում ոչ միայն իրենց համային որակների, այլ նաև օգտակարության շնորհիվ: Թեյախմության մասնակիցները հատկապես առանձնացրեցին ծիրանից պատրաստված բարձրորակ թեյը, որն առանձնանում է արտահայտված թթվաքաղցր համով և ծաղկեբույրով: Ծիրանից պատրաստված այս թեյը օգտակար է սիրտ-անոթային համակարգի, արյունաստեղծության, ինչպես նաև լյարդի առողջ աշխատանքի համար:

Միջոցառման արդյունքում ձեռքբերվեցին «Մանանա» թեյերի արտահանման նոր պայմանավորվածություններ, մասնավորապես` Չինաստան, Ավստրալիա և ԱՄԷ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031