Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ֆրանսիան չեն կարող Երեւանին կամ Բաքվին ստիպել ընդունել առաջարկների որեւէ կոնկրետ փաթեթ». փորձագետ

Հոկտեմբեր 18,2017 16:27

The Armenian Interest կենտրոնի ղեկավար Արեգ Գալստյանի համոզմամբ, ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ո՛չ մեխանիզմներ, ո՛չ էլ՝ հնարավորություններ ունի:

«Մինսկի խումբը կազմակերպություն է, որը ստեղծվել է միջազգային հարաբերություններում երկբեւեռ համակարգի ժամանակահատվածում, երբ գոյություն ունեին միջազգային որոշակի կանոններ, եւ երբ պետությունները նման կազմակերպություններին լուրջ մեխանիզմներով էին օժտում, որոնք թույլ էին տալիս կարգավորել այս կամ այն հակամարտությունը»,- այսօր «Նովոստի Արմենիա» ակումբում ասաց Գալստյանը:

Նա ԵԱՀԿ Մինսկի խումբը երկբեւեռ համակարգի մնացուկ է համարում, իսկ ժամանակակից հանրությունը միաբեւեռ համակարգում է ապրում. «Նման կազմակերպությունները չունեն լուրջ մեխանիզմներ, որոնք կարող են այս կամ այն կողմին ստիպել որեւէ առաջարկ ընդունել»:

Պարոն Գալստյանի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի շատ ամբիոնի դեր է կատարում կողմերի բանակցությունների անցկացման համար, ինչը հնարավորություն է տալիս միայն ստատուս քվոն պահպանել եւ համակարգային լուրջ բեկում ակնկալել պետք չէ:

«Քանի դեռ կողմերը առավելագույն նշաձողի վրա են կանգնած, ոչ մեկը ոչինչ անել չի կարող: Այսինքն, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ֆրանսիան չեն կարող ուղղակի վերցնել եւ Երեւանին կամ Բաքվին ստիպել ընդունել առաջարկների որեւէ կոնկրետ փաթեթ, եթե կողմերն իրենք դա չցանկանան»,- հավելեց բանախոսը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031