Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ներկայացված է որպես հղիների խնամքի և առողջապահական ծառայությունների մատչելիության առումով անհավասարությունների կրճատման լավագույն օրինակ

Հոկտեմբեր 18,2017 16:25

Հրապարակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Աշխարհի բնակչությունը 2017թ.» հերթական տարեկան զեկույցը, որի խորագիրն է «Անջատ աշխարհներ. վերարտադրողական առողջությունը և իրավունքները անհավասարության դարում» (https://www.unfpa.org/sites/default/files/pub-pdf/UNFPA_PUB_2017_EN_SWOP.pdf

Այն անդրադառնում է անհավասարության դրսևորումներին և ազդեցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մայրական մահացությունը, հղիների խնամքը, եկամուտների բաշխվածությունը բնակչության և սեռերի միջև, աշխատանքի և կրթության կարևորությունը տղամարդկանց և կանանց համար և այլն:

Զեկույցի բացահայտումներում ուշագրավ է Հայաստանում արձանագրված դրական փորձին կատարված անդրադարձը, որում Հայաստանի հաջողված պատմությունը ներկայացված է որպես հղիների խնամքի և առողջապահական ծառայությունների մատչելիության առումով անհավասարությունների կրճատման լավագույն օրինակ:

Զեկույցում ներկայացված այս գծապատկերը փաստում է, որ եթե 2005թ. հղիների նախածննդյան հսկողության ցուցանիշներն ըստ ընտանիքի բարեկեցության աստիճանի զգալի տարբերվում էին (ամենաաղքատ և ամենահարուստ տնային տնտեսություններում` շուրջ 2 անգամ), ապա 2015-2016թթ. այս տարբերությունը գրեթե վերացել է (Աղբյուր` Հայաստանի ժողովրդագրևական և առողջապահական հարցերի 2005թ. և 2015-2016թթ. հետազոտություններ, ՀՀ ԱՎԾ, 2017թ.,):

«Հայաստանը 2008թ․ գրեթե կրկնակի ավելացրել է մայրական խնամքին ուղղվող հատկացումները և ներդրել Ծննդօգնության պետական հավաստագիր՝ հղիներին տրամադրելով անվճար ծառայություններ: Արդյունքում հղիների բոլոր եկամտային խմբերի համար մեծապես վերացել է անհավասարությունը: Այս առումով Հայաստանը հայտնվել է աշխարհում առաջատար դիրքերում», մեջբերված է զեկույցում:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031