Թուրքիայում ընթացած ՖԻԴԵ-ի 88-րդ համաժողովի ընթացքում հայաստանցի շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանին, Մանուել Պետրոսյանին եւ Արման Միքայելյանին շնորհվել է գրոսմայստերի, Ռաֆայել Բակունցին՝ միջազգային վարպետի կոչում:
Եվրոպայի մինչեւ 18 տարեկան աղջիկների առաջնության չեմպիոն Սոնա Ասատրյանին միանգամից շնորհվել է կանանց միջազգային վարպետի կոչում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ