Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում որոշում ընդունվեց ՀՀ ԳԱԱ նախագահության կառուցվածքում կիրառական ծրագրերի բաժին ստեղծելու մասին: Բաժինն իրագործելու է ՀՀ ԳԱԱ ինովացիոն քաղաքականությունը և մշակելու է կիրառական հետազոտությունների արդյունավետության բարձրացման ռազմավարական ծրագիր` հաշվի առնելով Հայաստանում կիրառական հետազոտությունների պահանջարկը: Բաժնի ստեղծումը պայմանավորված է ՀՀ ԳԱԱ 2017թ-ի տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն