Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղամարդ մամա-պապաների երկիր չի էսի, որ Եվրոպան ինչ ուզենա անի». Ազատամարտիկ Գաբրիել Ավետիսյան

Հոկտեմբեր 18,2017 14:52

«Մենք ինչի՞ ենք միանում Եվրոպային, Եվրոպան պիտի գա միանա մեզ, իրանք թող գան ստեղ կամանդիրովկա, մենք իրանց դաս կտանք՝ կուղարկենք»,- այսօր Փաստաբանների պալատում, կազմակերպված Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի շուրջ քննարկմանը հայտարարեց ազատամարտիկ Գաբրիել Ավետիսյանը:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը խոսել էր կացնահարված Մանսուրյանների ընտանիքում բռնության մասին: Ազատամարտիկը հակադարձեց. «Ես այդ դեպքի ընտանիքին ճանաչում եմ, հենց այս օրենքի կետի հիման վրա է դա եղել, հորը չեն թողել գնա իր երեխային տեսնի, ճարահատյալ քայլ է արել, ոստիկանությունով, բանով դրել նեղել են այդ տղային: Մեզ պետք են հայկական օրենքներ: Դրել են մի հատ օրինակը բերում են, թե կացնահարել է: Ես էդ Մանսուրյանների գերդաստանին ճանաչում եմ, թող չարգելեին երեխուն տենար: 100 մետրի օրենքն էլ դնեք՝ ավելի են շատանալու կացնահարման դեպքերը»:

Ազատամարտիկը հայտարարեց՝ «Տղամարդ մամա-պապաների երկիր չի էսի, որ Եվրոպան ինչ ուզենա անի…Այս դրախտավայրը պետք չի պղծել, մենք պիտի մեր հայկական օրենքներով շարժվենք, հազարամյակներ ապրել ենք: Ինչ է, 15 թվից կարճ ժամանակահատվածում դառանք 3 մլն, հիմա էլ էս տղամարդ մամա-պապաների օրենքը բերել եք, որ մաշեցնե՞ք Հայաստանը: Մենք մեծ հարցեր ունենք: Եթե այս հարցն ուզում են վերացնեն, թող աշխատատեղեր ստեղծեն՝ տներում էլ վեճ չի լինելու: Համար առաջին դեղ ու դարմանը սա է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031