The Armenian Interest կենտրոնի ղեկավարի տեղակալ, փորձագետ Վահան Հարությունյանը միամտություն է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ինչ–որ լուրջ առաջընթացի սպասելը: Ամեն դեպքում, նա հոկտեմբերի 16-ին Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական է գնահատում:
«Սակայն ես այդ հանդիպումը դրական եմ գնահատում, քանի որ ցանկացած բանակցություն պետք է դրական գնահատվի։ Քանի դեռ բանակցություններ են ընթանում, հետեւաբար պատերազմ չի գնում»,–այսօր «Սպուտնիկ-Արմենիա» ակումբում ասաց Վահան Հարությունյանը: Ըստ նրա՝ հանդիպման վերաբերյալ ամփոփ հայտարարության մեջ կոնկրետ ոչինչ չի ասվել։
Ըստ փորձագետի՝ այն, որ կողմերը համաձայնել են քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ, վկայում է բանակցային գործընթացի կենսունակության մասին, եւ որ Մինսկի խմբի ձեւաչափը համաձայնեցված է 2 կողմի հետ՝ հակառակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեին հնչող սուր քննադատության։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ