Լրահոս
Օրվա լրահոսը

Առցանց գնումներով անմաքս ապրանքների շեմը հնարավոր է 200 հազարից իջեցնեն մինչեւ 11 հազար դրամ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2017 14:40

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ընդունել է մի որոշում, ըստ որի՝ առցանց գնումների ծավալը պետք է սահմանափակվի: Որոշումն արդեն ՌԴ-ի Դումայում է եւ այն հավանական է՝ հոկտեմբերի 27-ին հաստատվի: Այս մասին «Զարկերակ» ակումբում ասաց Հայաստանում առցանց գնումներ իրականացնող «Գլոբբինգ» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Հարությունյանը: Նրա համոզմամբ՝ Ռուսաստանից հետո մեծ է հավանականությունը, որ նմանատիպ որոշում նաեւ կկայացվի Հայաստանում, քանի որ նման որոշումը տարածվելու է ԵԱՏՄ երկրներում, որպեսզի այս երկրները միմյանց միջեւ առցանց գնումներ չիրականացնեն. «Եթե այդ որոշումը Դուման ընդունի, ապա Ռուսաստանն առնվազն ճնշելու է ՀՀ կառավարությանը, որ ընդունի նման որոշում, քանի որ եթե Հայաստանը նման որոշում չունենա, ապա ռուսները հնարավորություն կունենան Հայաստանի միջոցով անմաքս ապրանքներն առցանց ձեռք բերել, քանի որ ԵԱՏՄ երկրների միջեւ մաքսատուրք չի գործում: Ռուսաստանին ձեռնտու չէ, որ ՀՀ-ում կամ ԵԱՏՄ այլ երկրներում նմանատիպ արգելք չլինի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ըստ այս որոշման, եթե ասենք՝ հիմա ՀՀ քաղաքացին առցանց գնումներով այլ երկրներից կարող է մինչեւ 200 հազար դրամի սահմաններում անմաքս ապրանք ձեռք բերել, ապա որոշումից հետո այդ ծավալը կսահմանափակվի մինչեւ 11 հազար դրամը: Իսկ 11 հազար դրամից ավելի առցանց գնում անելիս՝ մաքսատուրք է գանձվելու:

Հիմա Ռուսաստանում այդ շեմը 1000 եվրոյի է, մեզ մոտ 400 դոլար, իսկ առաջարկվող նախագծով Ռուսաստանում առաջարկվում 1000 եվրոն դարձնել 22 եվրո:

Պարոն Հարությունյանն ասաց, որ կան կարծիքներ, թե Եվրոպայում այդ անմաքս ապրանքների շեմը 25 եվրո է, ինչո՞ւ Հայաստանում էլ այդպես չլինի. «Բայց Եվրոպայում ապրանքների դեֆիցիտը ցածր է, այնտեղ որակով շատ ապրանքներ կան,եւ մենք համեմատելի չենք Եվրոպայի հետ»:

Aravot.am-ի այն հարցին՝ ինչո՞ւ է ՌԴ-ն նման որոշում կայացնում, Հարությունյանը պատասխանեց՝ «Որպեսզի ռուսական ապրանքները վաճառվեն: Եվ եթե Հայաստանում էլ նման արգելք լինի, ապա բնական է, որ նպատակը ռուսական ապրանքների սպառումն է»:

Մեր այն հարցին էլ՝ ինչ ազդեցություն կունենա Հայաստանում նմանատիպ որոշումը, ասուլիսի մեկ այլ մասնակից, «Բեքմեզյան իրավաբանական գրասենյակների» հիմնադիր-տնօրեն Գրիգոր Բեքմեզյանը պատասխանեց. «Սպառողը կսկսի ավելի քիչ ապրանք պատվիրել, նրան ձեռնտու չի լինի մաքսվող ու թանկ ապրանքն ավելի շատ գնել, ընկերության հաճախորդների թիվը կնվազի, ընկերությունն էլ ստիպված ծառայությունների գները կբարձրացնի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Բանախոսների խոսքերով՝ հասարակության ուշադրությունն են ուզում սեւեռել այս գործընթացի վրա, որպեսզի ռուսական այդ որոշումը Հայաստանի վրա չտարածվի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031