Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ կապ ունի նույնասեռական զույգերի ամրագրումը ընտանեկան բռնությունների կանխարգելման հետ». Քննարկում ՓՊ-ում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2017 14:16

«Օրենքը նպաստելու է ոչ թե ընտանիքների միավորմանը, այլ՝ քայքայմանը, ապաստարաններ տեղավորելուց հետո օրենքը չի ասում, թե հետագայում նրանց հարաբերությունները ինչպես են կառուցվելու, ինչ է լինելու 6 ամիս հետո»,- այսօր Փաստաբանների պալատում Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի շուրջ քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց ՓՊ անդամ իրավաբան Արտաշես Խալաթյանը:

Ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Վարդանյանն ասաց, որ օրենքի ընդունումը եթե չվերացնի ընտանեկան բռնությունները, գոնե ինչ-որ չափով կնվազեցնի, կկանխի դեպքերը:

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» կազմակերպության նախագահ Հայկ Նահապետյանն ասաց, որ չկա երկիր, որտեղ այս օրենքի ընդունումից հետո կա դրական տեղաշարժ. «120 երկրում ընդունել են օրենքը, պետք է վիճակագրություն տան՝ այդ երկրներում ինչպիսին է իրավիճակը, ընտանեկան բռնությունների թիվը, ամուսնալուծությունները, երեխաներին ընտանիքներից դեպի ապաստարաններ օտարելու դեպքերը»:

Հայկ Նահապետյանը ստամբուլյան կոնվենցիայից մեջբերում արեց, թե ինչ ասել է բռնության կանխարգելում. «Ընտանեկան բռնությունը ձեւակերպվում է, որ դա ընտանիքում ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական բռնություններն են, որոնք կատարվում են ընտանեկան միավորների ներսում, ներկա, նախկին ամուսինների կամ զուգընկերների միջեւ: Որեւիցե մեկի համար գաղտնիք չի զուգընկերները ովքեր են՝ միասեռական զույգերն են: Ի՞նչ կապ ունի միասեռական զույգերի ամրագրումը ընտանեկան բռնությունների կանխարգելման հետ»:

«Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն էլ Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքն ընդունած երկրներից որոշ տվյալներ ներկայացրեց. «Գերմանիայում 2011-ին օտարված երեխաների քանակը կազմել է 38 հազար երեխա, 2016-ին հասել է քանակը 84 հազարի, Նորվեգիայում, որը եւս հայտնի է իր անխնա եւ դաժան գործող երեխաների իրավունքների պաշտպանության ծառայություններով՝ 10 հազարից ավելի երեխա»:

Նա ասաց՝ համեմատենք թվերը եւ կտեսնենք, որ իրականում այն երկրներում, որտեղ նմանատիպ օրենքներ են գործում, բռնությունների աճ է գրանցվում, ամուսնալուծությունների աճ եւ որեւէ կանխարգելման մասին խոսք չի գնում:

«Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ Լիա Ավետիսյանն ասաց, որ 21 տարի է, ինչ Գերմանիան այս օրենքն ընդունել է ու 21 տարվա մեջ 620 հազար երեխա են օտարել. «Մի ամբողջ սերնդի երեխաներ են տարել, գողացել: Նրանք այլեւս երեխա չեն ունենալու, մնում են տղամարդ ու անպտուղ, տղամարդկանց մտցրել են մի անկյուն ու չեն թողնում շնչել, իրենք վախենում են երեխա ունենալ: Նրանք նախընտրում են շուն պահել, ասում են՝ շանը չեն խլի մեզանից: Սա համաշխարհային աղետ է եւ հիմա էլ այս աղետը բերում են մեր գլխին, չպիտի՛ թողնենք»:

Լրագրող Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ կառավարությանը կաշառք է տրվելու բյուջետային աջակցման տեսքով, պաշտոնյաների հաշիվները արտերկրում են գտնվում եւ չեն կարող չկատարել արտերկրից եկող պահանջները: Սա պետք է փաթաթել եւ ընդհանրապես աղբամանը նետել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031