Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլ տարբերակ ունեի՞նք. ռուսական կողմին մեղադրելու հարց չկա». Արթուր Եղիազարյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2017 13:11

Պատմաբան, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը համոզված է, որ օրերս ԱԺ-ում Պաշտպանության նախարարի ներկայացրած՝ «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» օրենքի նախագիծը կարգավորում է մի շարք հարցեր, որոնք նախկինում լիարժեք լուծում չունեին: «Այս փոփոխությունները պարտադրանքի ոճով չեն. կան կետեր, որոնք քաղաքացուն հնարավորություն են տալիս զինծառայության մեջ կամավորության սկզբունքով ընտրություն կատարել»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եղիազարյանը:

Թեեւ Վիգեն Սարգսյանը նշել էր, որ օրենսդրական նոր կարգավորումները պայմանավորված  չեն ՀՀ ժողովրդագրական խնդիրներով, Արթուր Եղիազարյանի խոսքով՝ մեր երկիրն ունի ժողովրդագրական խնդիր, իսկ երկրի պաշտպանությունն էլ իր պահանջներն է առաջադրում. «Ենթադրենք, սահմանը պահելու համար 30 000 զինվոր է պետք: Դա իրողություն է՝ անկախ նրանից՝ բնակչության թիվը պակասո՞ւմ է, թե ոչ: ՊՆ-ն առաջնորդվել է ոչ թե պարտադրանքով, այլ մեխանիզմներ է առաջարկել՝ «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը»:

Եղիազարյանն անդրադարձավ նաեւ վերջերս ԱԺ վավերացրած համաձայնագրին, որը վերաբերում է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի եւ նպատակային օգտագործման նկատմամբ ՌԴ-ի կողմից հսկողության իրականացմանը: «Ռուսաստանի հետ ունենք ռազմական դաշինք, այդ ամենը դրա շրջանակում է: Մեր իշխանություններն ընդունել են այդ պայմանները, ռուսական կողմին մեղադրելու հարց չկա: Այլ տարբերակ Հայաստանն ունե՞ր: Մենք պայթյունավտանգ տարածաշրջանում ենք, նման պայմաններում մեզ միջոցներ են պետք եւ դաշնակցություն»,-նկատեց փորձագետը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031