Իսպանիայի սահմանադրական դատարանը վճռել է, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն անցկացվել է «հանրաքվեի և ինքնորոշման օրենքի» հիման վրա, որը հակասում է Իսպանիայի սահմանադրությանը և օրենքի ուժ չունի: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Ավելի վաղ սահմանադրական դատարանը անօրինական էր ճանաչել նաև Կատալոնիայի խորհրդարանի նիստը, որի ժամանակ ընդունվել էր «հանրաքվեի մասին» օրենքը:
Կատալոնիայի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին: Իսպանիայի իշխանությունները չեն ճանաչել քվեարկության արդյունքները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ