Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղերի ավելի քան 40%-ում գազ չկա, «Գազպրոմին» էլ 34 միլիոն ենք պարտք. «Փաստ»

Հոկտեմբեր 18,2017 11:53

2016 թ. բնական գազ են ստացել հանրապետության քաղաքային բնակավայրերի 91,8%-ը, գյուղական բնակավայրերի՝ 59,8%-ը։ Ընդ որում, մինչ վերագործարկման աշխատանքները սկսելը բնական գազով գազաֆիկացված չեն եղել Շամլուղ, Մեղրի, Ագարակ և Դաստակերտ քաղաքները։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության՝ «ՀՀ բնակարանային ֆոնդը և կոմունալ տնտեսությունը» 2016 թ. հրապարակումից։

Հեռավոր 1997 թ.-ին գյուղական բնակավայրերի գազաֆիկացված բնակարանների թիվը կազմել է մոտավորապես 17-18 հազար, իսկ քաղաքայինը՝ մի քանի հազարով պակաս։ Այսօր արդեն, քաղաքներում գազով ապահովված բնակարանների թիվը անցնում է 552 հազարը, իսկ գյուղերում գազաֆիկացված տների քանակը ավելի քան երեք անգամ զիջում է քաղաքայինին։

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության՝ 2016 թ. հանրապետություն մուտք է գործել 4 միլիոն 90 հազար 900 տոննա հեղուկ գազ։ Ըստ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեղեկատվության՝ 2016 թ. գազամատակարարման բաժանորդային համակարգում ընդգրկվածներին տրվել է 389,7 տոննա հեղուկ գազ։

Բնական գազի կորուստը 2016 թ. կազմել է 39 միլիոն 817 հազար խորանարդ մետր, ընդ որում նախորդ տարի կորուստ չի գրանցվել միայն Գեղարքունիքի մարզում, իսկ ամենից շատն էլ գրանցվել է Երևանում։

Հանրապետությունում իրացված բնական գազի դիմաց չվճարելու պատճառով տարիների ընթացքում կուտակված պարտքը 2017 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 34 միլիոն 277 հազար 700 դրամ, որից բնակչության՝ 16 միլիոն 74 հազար 300 դրամ։

Քրիստինա ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031