Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին Հայաստանում 1400 համայնքային գրադարաններից մնացել են 600-ը։ «Միտումները ցույց են տալիս, որ առաջիկայում այդ թիվը կնվազի եւս երկու անգամ»,- նշեց նա։
Զրուցակցի համոզմամբ՝ Հայաստանում անկախությունից ի վեր ընթերցանության մակարդակի աճ չի գրանցվել, այդ ուղղությամբ պետության կողմից ոչ մի ծրագիր չի իրականացվել. «Ոլորտի խթանումը պետք է կատարվի թափանցիկ, մրցույթների միջոցով։ Պետությունը պետք է ամեն ինչ անի, որ ստեղծագործողը ոչ մի չինովնիկի չձգտի հաճոյանալ, ինչ է թե նա է որոշելու՝ գիրքը կտպագրվի՞, թե՞ չէ, մրցանակ կամ մեդալ կտա՞ն, թե՞ չէ»,- կարծիք հայտնեց հրատարակչության տնօրենը։
Ինչ վերաբերում է անձամբ Սերժ Սարգսյանի՝ գրքասեր լինել-չլինելուն, Արմեն Մարտիրոսյանը եզրափակեց. «Նրա սեղանի վրա գրքերն առնվազն երկու տարի դասավորված են մնում նույն տեսքով, չեն տեղաշարժվում։ Երեւի պետք է նրան շնորհակալություն հայտնենք, որ գոնե հեռուստատեսությամբ չի ասում՝ ես գիրք կարդալ չեմ սիրում, ինչպես ասել էր Ռոբերտ Քոչարյանը»։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում