Այսօր առավոտյան մահացել է հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Վահե Ավանեսյանը:
«Հուղարկավորեք ինձ ծնողներիս կողքին»,- եղել է Հայրապետյանի վերջին խոսքերը:
Լևոն Հայրապետյանը 68 տարեկան էր: Նա ձերբակալվել էր 2014 թ. և դատապարտվել 4 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար հափշտակելու մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Թող երկար մնա մեծ բարերարի պայծառ հիշատակը: Նրա նման մարդիկ Պարույր Սևակի խոսքերով ասած. “Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած…”: Թող Լևոն Հայրապետյանի օրինակը` իր հայրենիքի համար սիրով ու նվիրումով ներդրումներ անելու և կառուցելու գործում, դառնա օրինակելի մեր երիտասարդ գործարարների համար: Սիրեք Ձեր երկիրն ու ժողովրդին, ինչպես և ինչքան սիրել է Լևոն Հայրապետյանը: