Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիգեն Քոչարյան. «Մեր ոստիկանությունը ներկայումս չի կարող գործուն քայլեր ձեռնարկել ընտանեկան բռնության ենթարկվածների պաշտպանության համար». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 18,2017 11:40

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին։

– «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր՝ Գեւորգ Պետրոսյանն էլ իր խոսքում նշեց, թե նախագծի համաձայն՝ ոստիկանությունը, որպես կանխարգելիչ միջոցառում, իրավունք ունի արգելել ծնողի եւ երեխայի տեսակցությունը, եւ նշեց, թե չե՞ք կարծում, որ սա հակասում է ՀՀ սահմանադրության 37-րդ հոդվածին։ Հակասահմանադրական տարր չկա՞։

– Ես ուզում եմ հստակ ամրագրենք, որ Սահմանադրության որեւէ դրույթի խախտման վերաբերյալ խոսք լինել չի կարող։ Սահմանադրությունը հստակ նախատեսում է այն հիմքերը, որոնց հիման վրա կարող են սահմանափակվել որոշակի իրավունքներ։ Խոսքը գնում է հանցագործությունների կանխարգելման եւ այլ անձանց պաշտպանության մասին։ Ինչպես տեսնում եք՝ հենց այս ձեւակերպումը համապատասխանում է վերնագրի հետ։ Որեւէ խնդիր այդ դեպքում չի կարող լինել։

– Ի վերջո, այս օրենքն ավելի՞ն կարող է անել, քան անում է ոստիկանությունը։ Ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ առանձին կարգավորում ունենալ։

– Մեր ոստիկանությունը ներկայումս չի կարող գործուն քայլեր ձեռնարկել ընտանեկան բռնության ենթարկվածների պաշտպանության համար, քանի որ համապատասխան լիազորություններ նա չունի։ Այս օրենքը նախատեսում է համապատասխան մեխանիզմներ, թե ինչպես է դա հնարավոր անել։

Իսկ ինչ վերաբերում է կանխարգելիչ գործառույթներին, որի մասին եւս բարձրաձայնվեց, ապա երկու մակարդակով է դա նախատեսվում։ Մեկը կանխարգելման խորհրդի գործունեության շնորհիվ է լինելու, որը կնախատեսի համապատասխան ծրագրերի ընդունում եւ իրականացում տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ գործնական աշխատանք եւ գործուն մեխանիզմներ՝ ընտանեկան բռնության կանխարգելման գործուն մեխանիզմներ, որպեսզի թույլ չտա, որ իրավիճակը բարդանա, եւ ունենանք հանցագործություն:

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031