Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է նշանակում, երբ տարեկան մի քանի ամիս կտրվում է ցամաքային ճանապարհը Հայաստանի եւ ԵՏՄ-ի միջեւ. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 18,2017 11:26

Կա՞ արդյոք տարբերակ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կայուն ու հուսալի ցամաքային ճանապարհ ունենալու: Տեսականորեն կա, գործնականում՝ ոչ։ Համենայն դեպս՝ տեսանելի ապագայում։ Ընդ որում, տեսականորեն կա մի քանի տարբերակ։ Բացի Վերին Լարսից, կա եւս երկու ավտոճանապարհ, որոնք կապում են Հայաստանը Ռուսաստանի հետ։ Դրանցից մեկն անցնում է Հարավային Օսեթիայի տարածքով եւ հայտնի է որպես Ռոկիի թունել։ Մյուսն անցնում է Աբխազիայի տարածքով, անցակետը կոչվում է Պսոու-Վեսյոլայա։ Այս երկուսն էլ չեն գործում Վրաստան-Ռուսաստան- Հարավային Օսեթիա- Աբխազիա չլուծված խնդիրների պատճառով։

Արդեն տարիներ շարունակ Ռուսաստանն ու Վրաստանը բանակցում են այս անցակետերը գործարկելու շուրջ։ Այս տարվա փետրվարին վրացական կողմը հայտարարեց, որ ինքը արդեն բոլոր փաստաթղթերը պատրաստել է, եւ անցակետերի բացման հարցում Ռուսաստանը պետք է քայլեր անի։ Այդ ժամանակ հույսեր առաջացան, որ այդ անցակետերը տեսանելի ապագայում կբացվեն։ Խնդիրն այն է, որ եթե նախկինում Հայաստանը պարզապես Ռուսաստանի տնտեսական գործընկերն էր, ապա արդեն երեք տարի է, ինչ Հայաստանն ու Ռուսաստանը միեւնույն տնտեսական տարածքի մասնակիցներ են։ Եվ կարելի էր սպասել, որ Վրաստանի հետ Ռուսաստանի ունեցած խնդիրները գոնե տրանսպորտային հաղորդակցության վերականգման հարցում փոքր-ինչ կնահանջեն։ Այսինքն, ռուսական կողմի մոտ շահագրգռություն կառաջանա ժամ առաջ բացել անցակետերը, քանի որ դա կենսական նշանակություն ունի իր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի համար, որը նաեւ ՌԴ-ի հետ միեւնույն տնտեսական տարածքում է՝ ԵՏՄ-ում։

Բայց արձանագրենք, որ Ռոկիի թունելի ու Պսոու-Վեսյոլայա անցակետերի բացման ուղղությամբ այս տարվա փետրվարից հետո որեւէ շոշափելի առաջխաղացում տեղի չի ունեցել։ Ու բնական հարց է ծագում՝ եթե հիմա էլ առաջխաղացում չկա, ինչու պետք է տեսանելի ապագայում լինի։ Ռուսաստանի համար Վրաստանի առաջ տնտեսական ու տրանսպորտային բարդություններ ստեղծելը թերեւս ավելի կարեւոր է, քան իր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի համար տնտեսական ու տրանսպորտային ավելի բարվոք պայմաններ ապահովելը։ Դա մի տեսակ չի տեղավորվում ԵՏՄ-ի «գաղափարական» շրջանակների մեջ։

Իսկ ինչ է նշանակում, երբ տարեկան մի քանի ամիս կտրվում է ցամաքային ճանապարհը Հայաստանի եւ ԵՏՄ-ի միջեւ։ Դա նշանակում է, որ մեր ապրանքները, որոնք նախատեսված են ԵՏՄշուկայի համար, ավելի մեծ բարդություններով են տեղ հասնում, դրանց ինքնարժեքը բարձրանում է, ու դրանք դառնում են ավելի անմրցունակ։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031