Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը 18 մլրդ դոլար ներդրում է կատարել իր «Բաց հասարակություն» հիմնադրամում, հաղորդում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով հիմնադրամի ներկայացուցիչներին:
Ըստ պարբերականի՝ այժմ «Բաց հասարակությունը» դարձել է մեծությամբ երկրորդը ԱՄՆ-ում՝ Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամից հետո:
Նշվում է, որ Սորոսը հիմնել է ներդրումային կոմիտե, որը ղեկավարում է հենց ինքը: Ներդրումների հարցերով նոր տնօրեն է դարձել Դոն Ֆիցպատրիկը, որը հաշվետու է անձամբ Սորոսին, ոչ թե ներդրումային կոմիտեին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ