Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահն իր պաշտոնավարման 9.5 տարվա ընթացքում ներում է շնորհել 300 դատապարտյալի. «Հրապարակ»

Հոկտեմբեր 18,2017 10:34

Հարցում էինք ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների բաժնի պետ Ջեմմա Հակոբյանին՝ խնդրելով հայտնել, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում (2008 թվականից մինչ օրս) քանի՞ դատապարտյալ է ներման խնդրագրով դիմել նախագահին։ Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով դատապարտված անձինք են ներման խնդրագիր ներկայացրել, քանի՞սն է բավարարվել, քանի՞սը՝ մերժվել։ Մեզ ուղարկված պատասխանից տեղեկանում ենք, որ ամեն տարի մի քանի հարյուր դատապարտյալ է ներում հայցել, սակայն նրանց սակավ մասն է ստացել։ Ըստ այդմ՝ 2008 թ. ապրիլից մինչ օրս ներման խնդրագրով դիմել է 246 դատապարտյալ, ներում է շնորհվել 22-ին, 2009-ին՝ 373 դատապարտյալ, ներում է շնորհվել 38-ին։ 2010-ին դիմել է 494-ը, ստացել՝ 45-ը։ 2011-ին՝ 450-ը, ներում է շնորհվել 40 դատապարտյալի։

Սերժ Սարգսյանին ամենաշատը ներման խնդրագրով դիմել են 2012-ին՝ 555 դատապարտյալ, սակայն ներում է ստացել ընդամենը 32-ը։ 2013-ին դիմել է 424-ը, ներում ստացել 23-ը, 2014-ին՝ 238-ը, ստացել 22 դատապարտյալ։ 2015-ին դիմել է 266-ը, ստացել 2-ը, 2016-ին՝ 361-ը, ներում է շնորհվել 30 դատապարտյալի։ 2017-ի հունվարից առայսօր դիմել է 188-ը, ներում է շնորհվել 22 դատապարտյալի։ Այսպիսով, իր պաշտոնավարման ընթացքում Ս. Սարգսյանն ամենաշատը 2010-ին է ներում շնորհել՝ 45 դատապարտյալի։

Ընդհանուր առմամբ, նախագահն իր պաշտոնավարման 9.5 տարվա ընթացքում ներում է շնորհել 300 դատապարտյալի։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031