Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին հույսը. «Ժամանակ»

Հոկտեմբեր 18,2017 10:32

Հոկտեմբերի 24-ին Հայաստան է ժամանելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այս փաստը հաստատվել է անցած ամսվա ընթացքում՝ առնվազն երկու անգամ: Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ հեռախոսազրույցի միջոցով շնորհավորել է Կարեն Կարապետյանը՝ հընթացս քննարկելով նաև նրա հայաստանյան այցի մանրամասները: Սեպտեմբերի 25-ին Հայաստան այցելելու մտադրության մասին հայտնել է արդեն Մեդվեդևը՝ Ռուսաստանի փոխվարչապետների հետ ունեցած խորհրդակցության ժամանակ:

Այցի ֆորմալ առիթն այնքան էլ նշանակալից չէ, որովհետև պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հերթական նիստն անցկացվելու է Երևանում: ԵՏՄ շրջանակներում որոշակի հետաքրքրություն ներկայացնում են միայն նախագահների մակարդակում անցկացվող գագաթնաժողովները, որտեղ երբեմն լինում են ինտրիգային դրսևորումներ, իրադարձություններ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել ԵՏՄ-ում ընթացող զարգացումների, միտումների մասին: ԵՏՄ բոլոր երկրներում վարչապետները, որպես կանոն, ապաքաղաքական մարդիկ են, իրենց բնորոշմամբ՝ մենեջերներ, որոնց հանդիպումները կրում են միօրինակ արարողակարգային բնույթ:

Սակայն Մեդվեդևի այցը Հայաստան կարևորվում է ամենևին էլ ոչ եվրասիական հարթակում: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի մի քանի հրապարակային ուղերձներ պարզորոշ բացահայտում են, որ 2018-ի իշխանության ձևավորման գործընթացում Հայաստանի վարչապետը հիմնականում ապավինում է հենց Մեդվեդևի աջակցությանը: Հիշեցնենք, որ օգոստոսին՝ Խոսրովի անտառի հրդեհաշիջման դրամատիկ օրերին, Կարեն Կարապետյանը բացակայում էր Հայաստանից՝ ծննդյան օրը Մոսկվայում նշելու, ապա Արցախում հանգստանալու առիթով, սակայն դեռ հրդեհը չմարած՝ ֆեյսբուքյան գրառմամբ հատուկ շնորհակալություն հայտնեց Մեդվեդևին Հայաստանին ցուցաբերված ռուսական աջակցության համար: Կասկածից վեր է, որ Կարապետյանի այդ գրառման միակ իմաստը հենց այն էր, որ շնորհակալություն հայտնվի Դմիտրի Մեդվեդևին:

 

Սարգիս Արծրունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031