«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի համար սա հերթական հանդիպում էր. «Անկախ ամեն ինչից՝ ցանկացած հանդիպում, ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան պատերազմ ու իրար վրա կրակել։ Եթե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ թուլացնելու են լարվածությունն առաջնագծում, դա նշանակում է, որ առաջնագծում ավելի քիչ կորուստներ կունենանք, բայց որեւէ պայմանավորվածության Ադրբեջանի հետ, իհարկե, չեմ հավատում, որովհետեւ նախկինում նման բազում պայմանավորվածություններ են ձեռք բերվել»։
Հիշեցրինք ապրիլյան քառօրյայից հետո Հայաստանի դիրքորոշման մասին՝ հարցնելով՝ սա նահանջ չէ՞ր արդյոք։ Մարուքյանը կրկնեց, որ բանակցությունների վերսկսումը ողջունելի է։
«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ ասաց. «Ես ինձ իրավունք չեմ վերապահում հանրապետության նախագահի կարծիքներին գնահատական տալ, ես կոմպետենտ չեմ այս թեմայով… Ես չեմ կարող Ադրբեջանի անելիքների մասին կարծիք հայտնել՝ ինչու այսինչ բանն արեց կամ չարեց։ Միայն կարող եմ ասել, որ ընդունում եմ նախագահի դիրքորոշումը, որ Արցախը երբեք էլ Ադրբեջանի կազմում չպետք է լինի»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում