Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում այս տարի ադրբեջանցիները «յուրօրինակ» են ներկայացել: Օրինակ՝ Մոսկվայի պետական համալսարանի «Հետսովետական երկրների ուսումնասիրության կենտրոնի» փոխտնօրեն, մասնագիտությամբ լրագրող Ալեքսանդր Կարավաեւի գրախոսականը ադրբեջանական տաղավարի «այցեքարտերից» է եղել, քանի որ պատմում էր ապրիլյան պատերազմում իբր ադրբեջանական «հաղթանակի» մասին: Հայաստանյան պատվիրակության անդամ, «ԱՐԻ» գրականության գործակալության հիմնադիր Արեւիկ Աշխարոյանի աչքից չի վրիպել Կարավաեւի «փառապանծ» գրախոսականը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
17.10.2017