Հոկտեմբերի 16-ին՝ առավոտյան ժամը 11-ի սահմաններում, Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում՝ սեփական գրասենյակում սպանվել է «Ապարան» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն 54-ամյա Անդրանիկ Նիկողոսյանը:
Ըստ տեղի ոստիկանության՝ զոհի և մարդասպանի միջև վեճ է ծագել, որից հետո Նիկողոսյանի վրա մի քանի կրակոց է արձակվել:
Մարդասպանը ձերբակալված է, հանցագործության դրդապատճառները դեռ պարզ չեն:
Հաղորդվում է, որ Անդրանիկ Հովհաննեսի Նիկողոսյանը ծնունդով Ապարանից էր՝ Անդրկարպատյան շրջանում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ