ԵԱՀԿ գործող նախագահը ուշիուշով հետևել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը, որը կազմակերպվել էր հոկտեմբերի 16-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք ուրախ ենք տեսնել նախագահների կողմից նոր խթան և հանձնառություններ՝ ուղղված բանակցային գործընթացն ուժեղացնելու միջոցների և շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկմանը»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի խոսնակը:
Նախագահը հույս է հայտնել, որ վերսկսված բանակցությունները կհանգեցնեն հստակ քայլերի՝ հանուն ԼՂ հակամարտության խաղաղ լուծման: Նրա կարծիքով՝ բոլոր ջանքերը պետք է կենտրոնացած լինեն խաղաղության պլանավորման վրա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ