82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանը սկանդալային հայտարարություն է արել կնոջ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի վերաբերյալ՝ նրան մեղադրելով գողության մեջ: Մասնավորապես, դերասանը հայտարարել է, որ կինը իր մահն է ցանկանում, որպեսզի տիրանա իր ժառանգությանը:
Հիշեցնեք, ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջիգարխանյանը տեղափոխվել է հիվանդանոց և այնտեղ չի թողնում իր կնոջը, որն իրենից փոքր է 44 տարով:
«Նա իրեն նողկալի է պահել: Նա գող է, ոչ թե մարդ»,- ասել է Ջիգարխանյանը «Ուղիղ եթեր» հաղորդման եթերում:
Նրա խոսքով, վերջին շրջանում իր և կնոջ հարաբերությունները հարթ չեն և իրենք հաճախակի են վիճում: Վերջին վեճն էլ, ըստ բժիշկների, դարձել է նրա խրոնիկ հիվանդության սրման պատճառ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ