Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մրցանակ` հակակոռուպցիոն գործողություն նախաձեռնելու համար

Հոկտեմբեր 17,2017 22:13

Հոկտեմբերի 13-ին Բեռլինում կայացած ԹԻ տարեկան ընդհանուր ժողովի շրջանակներում «Մասնագիտական գերազանցություն» անվանակարգում ԹԻ Ամալյայի անվան մրցանակի է արժանացել Բրունո Բրանդաոն Բրազիլիայից, իսկ «Ազդեցություն» անվանակարգում` «Այ ուոչ» (I Watch) թիմը Թունիսից:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ գլոբալ հակակոռուպցիոն կազմակերպության` ԹԻ Ամալյայի անվան մրցանակը սահմանվել է 2015թ.: Մրցանակը կոչվել է ի հիշատակ ԹԻՀԿ հիմնադիր և մինչ 2010 թ. նախագահ Ամալյա Կոստանյանի և տրվում է 2 տարին մեկ ԹԻ գլոբալ հակակոռուպցիոն շարժման մեջ մասնագիտական գերազանցությամբ և նորարարությամբ աչքի ընկած անձանց: Սահմանված են մրցանակի երկու անվանակարգ`

-«Մասնագիտական գերազանցություն» (շնորհվում է մասնագիտական էական առաջխաղացում արձանագրած ԹԻ անդամի)

-«Ազդեցություն» (տրվում է կոնկրետ հակակոռուպցիոն գործողություն նախաձեռնելու համար):

«Մասնագիտական գերազանցություն» անվանակարգում ԹԻ Ամալյայի անվան մրցանակակիր Բրունո Բրանդաոյի ջանքերի, նրա սկզբունքայնության ու իր թիմին նվիրվածության շնորհիվ Թրանսփարենսի Ինթերնեշնլը հայտնի դարձավ Բրազիլիայում` մեծապես խթանելով հանուն արդարության ու ժողովրդավարության պայքարը: Նա ԹԻ-ի Բրազիլիայի կոնտակտային անձն է:

«Ազդեցություն» անվանակարգում մրցանակակ ստացած «Այ ուոչ» թիմը, դրսևորելով ուժեղ կամք, աչքի է ընկել Թունիսում կոռուպցիայի դեմ պայքարի բարձրաձայնմամբ: Չնայած վարկաբեկման փորձերին ու ահաբեկմանը, թիմը շարունակել է ջատագովությունն ազդարարման օրենքի շուրջ, որն ընդունվել է 5-ամյա ճնշման արդյունքում: «Այ ուոչ»-ը նորարար է կոռուպցիայի դեմ պայքարում հետաքննող լրագրության, արվեստի (ռեփ, պոեզիա, թատրոն), հանրության համախմբման, օրենքների ջատագովության միջոցով:

Հ.Գ. 2015թ. սեպտեմբերի 1-ին Պուտրաջայայում (Մալայզիա) կայացած ԹԻ տարեկան ընդհանուր ժողովի շրջանակներում «Մասնագիտական գերազանցություն» անվանակարգում առաջին անգամ ԹԻ Ամալյայի անվան մրցանակի է արժանացել Մարկ Փայմանը ԹԻ Մեծ Բրիտանիայի պաշտպանության և անվտանգության ծրագրից, իսկ «Ազդեցություն» անվանակարգում մրցանակակիր է ճանաչվել Մեգի Մըրֆին՝ ԹԻ քարտուղարությունից:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031