Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր գրպանն են մտնում, տանելու են էլի Էդ փողն էլ ուտեն». Վիգեն Սարգսյանը խոսեց 1000 դրամների շուրջ մեղադրանքների մասին

Հոկտեմբեր 17,2017 22:07

Այսօր «Այբ» կրթահամալիրում «Հաջողության բանաձեւ» նախաձեռնության շրջանակներում ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց իր հաջողության բանաձեւը եւ պատասխանեց հարցերին: Նախարարին հարցրեցին՝ դուք նորամուծություններ եք մտցնում եւ կարող են դժգոհություններ առաջանալ, դուք ի՞նչ բանաձեւ եք օգտագործում՝ դժգոհությունը չեզոքացնելու կամ գոնե մեղմելու համար: Նախարարը պատասխանեց, որ առաջին հերթին պետք է ինքդ համոզված լինես քո արածի մեջ, երկրորդը՝ պետք է պատրաստ լինես երկխոսության, բացատրելու, նաեւ հարմարեցնելու որոշ բաներ, եթե խելացի միտք կա առաջարկի մեջ:

Վիգեն Սարգսյանը ներկայացրեց իր նախաձեռնություններից մեկի՝ 1000 դրամների օրենքի շուրջ դժգոհությունները. «Ես շատ հպարտ եմ նրանով, ինչ մենք ունենք այսօր արդյունքում: Առանց մեծ նեղություն տալու ինքներս մեզ, որպես հասարակություն ձեւավորեցինք մեր պատասխանը այն ընտանիքների ցավին, որոնք զավակ են կորցրել, եղբայր կամ հայր են կորցրել, կամ հաշմանդամություն ստացած զինծառայող ունեն իրենց ընտանիքում: Մենք միջազգային չափանիշներին համապատասխան այդ ընտանիքներին օգնության ձեռք մեկնելու հնարավորություն ենք ձեւավորել: Ես վստահ եմ, որ դա մեծ փոփոխություն էր:

Երբ դա առաջարկում էի, վստահ էի, որ դա ակնհայտ բան է մեր հասարակության մեջ՝ հաշվի առնելով այդ խնդրի նկատմամբ մեր ընդհանուր սուր զգացողությունը, բայց ես ունեի շատ քիչ ժամանակ, պետք է դա հասցնեի անել մինչեւ ԱԺ աշնանային նստաշրջանի ավարտը, այլապես մենք առնվազն մեկուկես տարի հետ էինք ընկնելու: Շատ մեծ բարդություն եղավ, որովհետեւ ակնհայտ թվացող թեման դարձավ շատ լայն քննարկման, շատ լայն ասեկոսեների թեմա՝ մեր գրպանն են մտնում, տանելու են էլի Էդ փողն էլ ուտեն, բոլոր այն մեղադրանքները, որ ավանդաբար կարելի է լսել: Ես շատ հպարտ եմ, որ դա ՀՀ ամենաթափանցիկ հիմնադրամն է եւ ցանկացած մարդ, կայքէջից մտնելով՝ կարող է եւ իր վճարումը, եւ այլոց վճարումը տեսնել՝ ում է վճարվել, ինչքան գումար է մուտքագրվել հաշվին, ինչքան գումար է ծախսվել, կարող են ամբողջ օնլայն տեսնել»:

Նախարարը ներկայացրեց նաեւ իր վերջին նախաձեռնությունը՝ տարկետումը սահմանափակող, խոսքը Զինապարտության եւ զինվորական ծառայության օրինագծի մասին է:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031