Եվրախորհուրդը զեկույց է ներկայացրել կառույցի անդամ երկրների քաղաքական և հասարակական կյանքում կանանց ներգրավվածության վերաբերյալ:
Զեկույցից երևում է, որ 46 երկրներից միայն 2-ը՝ Ֆինլանդիան ու Շվեդիան են հաղթահարել խորհրդարանի ստորին կամ միակ պալատներում կանանց 40 տոկոսի շեմը, Եվրոպայում այդ ցուցանիշը կազմում է միջինը 25.6 տոկոս: Ինչ վերաբերում է խորհրդարանի վերին պալատներին, երկրներից ոչ մեկ այդ շեմը չի հաղթահարել:
Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում արվել են հետևյալ եզրակացությունները.
- 2016թ. կանայք կազմել են խորհրդարանի 9 տոկոսը, 2005թ. համեմատությամբ այդ ցուցանիշն աճել է 4.6 տոկոսով. Եվրոպայում այդ ցուցանիշը միջինը կազմում է 25.6 տոկոս:
- 2016թ. խորհրդարանական կոմիտեներ գլխավորող կանայք կազմել են 7 տոկոս, Եվրոպայում միջին ցուցանիշը 4.6 տոկոս է:
- Ավագ և կրտսեր կին նախարարները կազմել են5 տոկոս, Եվրոպայում միջին ցուցանիշը՝ 22.4 տոկոս:
- Կին քաղաքապետների թիվը կազմել է9 տոկոս, ընդ որում այն 2005թ. համեմատությամբ նվազել է 0.1 տոկոսով. Եվրոպայում միջին ցուցանիշը 13.4 տոկոս է:
- Կուսակցության կին առաջնորդները կազմել են 40 տոկոս, Եվրոպայում միջին ցուցանիշը՝ 8 տոկոս:
- Գերագույն դատարաններում կին դատավորները կազմել են 5 տոկոս, 2005թ. հետո այս ցուցանիշն աճել է 2.5 տոկոսով, Եվրոպայում միջին ցուցանիշը 33 տոկոս է:
- Սահմանադրական դատարանում կին դատավորների թիվը 2005թ. հետո աճել է5 տոկոսով:
- Արտակարգ և լիազոր դեսպանների թվում կանայք 2016թ. կազմել են 10 տոկոս, 2005թ. հետո նկատվել է 1 տոկոս աճ, Եվրոպայում միջին ցուցանիշը՝ 13 տոկոս:
- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կին ներկայացուցիչները կազմել են 5 տոկոս, այդ ցուցանիշը 2005թ. հետո աճել է 25 տոկոսով, Եվրոպայում միջին ցուցանիշը 35.7 տոկոս է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ