Լրահոս
Օրվա լրահոսը

Օպտիմալացում՝ առողջապահության նախարարությունում

Հոկտեմբեր 17,2017 21:24

Առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտն ու ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը կմիավորվեն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության հոկտեմբերի 19-ի նիստի օրակարգից: Ըստ որոշման նախագծի, առաջարկվում է հավանություն տալ այս երկու ՓԲԸ-ների միավորման մասին որոշմանը:

Կառավարություն ներկայացմամբ որոշման համաձայն` այս ՓԲԸ-ների միանալուց հետո միացած իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականություններն անցնելու են առողջապահության ազգային ինստիտուտին:

Այս ինստիտուտների միացման ձեւով վերակազմակերպելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարության եւ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացման անհրաժեշտությամբ:

Նախագծում նշված է, որ վերջին տարիներին, ընդունումը պայմանավորված է ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի գործունեության արդյունավետության նվազմամբ, որը պայմանավորված է կադրերի տարիքային բարձր ցենզով, շենքային անհարմարավետ պայմաններով:

«Ընկերության 2016 թվականի եկամուտը կազմել է 13.515.000 դրամ, իսկ ծախսերը՝ 12.188.000 դրամ, իսկ ըստ 2017 թվականի նախահաշվի՝ եկամուտները կազմել է 13.270.000 դրամ, իսկ ծախսերը՝ 13.250.000 դրամ: Ընկերությունն առողջապահության ազգային ինստիտուտին փոխանցելու արդյունքում առավել նպատակային կդառնան գիտական, կլինիկական ու հիգիենիկ ոլորտներում իրականացվող հետազոտությունները, իրականացվելիք հետազոտությունները կլինեն առավել թիրախային եւ համապարփակ, կներառվեն ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնի ռեսուրսները: Ակնկալվում է կադրային երիտասարդացում` ի հաշիվ ազգային ինստիտուտի կադրային բազայի»,-նշված է նախագծում:

Արդյոք միավորման եւ վերաձեւակերպման արդյունքում աշխատակիցներ կկրճատվեն, եւ բյուջեում որքան տնտեսում կլինի, որոշման նախագծում ոչինչ գրված է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031