Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանն ասաց իր 3 ցանկությունները՝ կախարդական փայտիկ ունենալու դեպքում եւ անեկդոտ պատմեց

Հոկտեմբեր 17,2017 20:41

Այսօր «ԱՅԲ» կրթահամալիրում «Հաջողության բանաձեւ» նախագծի շրջանակներում հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «Առաջնորդությունը հանրային հատվածում» դասախոսությունը: Նախարարին հարցրեցին՝ ենթադրենք, ձեր ձեռքում հայտնվել է կախարդական փայտիկ, այն երեք ցանկությունները որո՞նք են, որոնք կիրագործեիք, եւ մեկ տարվա պաշտոնավարման արդյունքում ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է: Կախարդական փայտիկի մասին լսելով՝ նախարարը հիշեց ոսկե ձկնիկի անեկդոտը, երբ այն բռնում է գյումրեցին. «Գյումրեցին ոսկե ձկնիկ է բռնում, ասում է՝ երեք ցանկություն ասա, կկատարեմ, գյումրեցին ասում է՝ մի հատ լավ մաշնա, մի հատ լավ դաչա՝ ըդիգ մեկ…»:

Նախարարն ասաց՝ ես որ կախարդական փայտիկ ունենայի, երեւի ցանկությունները մեկ ցանկությամբ կշատացնեի: Վիգեն Սարգսյանը խոսեց խաղաղության իր ցանկության մասին եւ արժանացավ ծափերի: Նրա խոսքով՝ «Ապշում եմ նրա վրա, թե ինչքան ջանք ու ռեսուրս է ծախսում մարդկությունը՝ իրար ոչնչացնելու համար՝ ուղղակի սարսափելի է:

Երեւի տարօրինակ է սա լսել ՊՆ նախարարից, բայց ինչքան շատ ես իմանում այս ոլորտի մասին, այնքան ավելի լավ ես գնահատում խաղաղությունը: Երկրորդը՝ կուզեի, որ վերանար անգրագիտությունը, որովհետեւ անգրագիտությունը բազմաթիվ չարիքների հիմքն է, անիմաստ է խնդրել, որ վերանա աղքատությունը, կվերանա, եթե վերանա անգրագիտությունը, երրորդ ցանկությունն էլ՝ եթե այն երկուսը լիներ, մի բաժակ սուրճ կուզեի»:

Ինչ վերաբերում է ձեռքբերմանը՝ նախարարն ասաց, որ ամենամեծ ձեռքբերումը ռազմամարզական համալսարանի նոր կենտրոնն է Դիլիջանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031