ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Իլհամ Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովի գրառմանը:
Շավար Քոչարյանը մասնավորապես գրել է. «Ն. Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ կարգավորման գործընթացը»,- գրել է փոխարտգործնախարարը։
Հիշեցենենք, որ Մամեդովի հայտարարությանն արձագանքել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը. «Բաքվեցի ժամկետանց մանր չինովնիկը նորից բաց թողեց լռելու և իր սահմանափակ լինելը ի ցույց չդնելու հնարավորությունը»:
Ն. Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում #ԼՂ կարգավորման գործընթացը pic.twitter.com/YtYr8WFDAO
— Shavarsh Kocharyan (@Sh_Kocharyan) October 17, 2017