Լրահոս
Օրվա լրահոսը

Ժան-Մարկ Լավեստ. «Հայաստանում շեշտը չպետք է դրվի զուտ ծրագրավորման վրա»

Հոկտեմբեր 17,2017 20:19

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը 2018 թվականից իր դռները կբացի այն ուսանողների առաջ, որոնք հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով:

«Երբ մենք նոր ֆակուլտետ ենք բացում, անպայման հաշվի ենք առնում շուկայի պահանջները: Տեղեկատվական տեխնոլոգիաների այս ոլորտը զարգացող է և մեր նպատակն է ոլորտին տալ որակյալ և պրոֆեսիոնալ մասնագետներ»,- հոկտեմբերի 17-ին կայացած հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը:

Ռեկտորի խոսքով սա այն ոլորտն է , որը բարձր է վարձատրվում և հենց այս ոլորտում է, որ 2000-3000 աշխատատեղ ազատ է մնում, քանի որ որակյալ մասնագետների խնդիր կա: Ռեկտորի կարծիքով  Հայաստանում այս ոլորտը կզարգանա  այն դեպքում, եթե շեշտը ոչ միայն դրվի զուտ ծրագրավորման, այլ նաև ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի վրա:

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսման վճարը համեմատած մնացած ֆակուլտետների բարձր կլինի: Ռեկտորի խոսքով պատճառն այն է, որ այս ֆակուլտետում որակյալ մասնագետներ պատրաստելու համար հարկավոր են սարքավորումներ, համակարգիչներ, տեխնիկա, ինժեներներ…

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը տեղեկացրեց, որ մի քանի կազմակերպությունների հետ պետք է համագործակցեն, որպեսզի վարձը կիսվի ծնողի հետ, որովհետև հայ ուսանողը հնարավորություն չունի բարձր վճար տալու: Այս ֆակուլտետի գծով համալսարանի ակադեմիական գործընկերն է Պոլ Սաբատիե Թուլուզ 3 համալսարանը:

Բակալավրիատի 3-րդ  կուրսից Թուլուզի համալսարանից ֆրանսիացի մասնագետներ են դասավանդելու ֆրանսերենով, երբ կբացվի նոր ֆակուլտետի մագիստրատուրան առարկաների մի մասը կդասավանդեն հայերեն, մնացածը՝ ֆրանսերեն: Ուսանողներին կտրվի երկու պետական դիպլոմ՝ ֆրանսիական և հայկական:

Մանե ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031