Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Մ 20 տարեկանների խմբում 69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց։
Պոկում վարժությունում Հրայրը գլխավերեւում պահեց 135 կիլոգրամը, բայց հաջորդ երկու մոտեցումներով չկարողացավ բարձրացնել 138 կգ-ը։ Այս վարժությունում Հրայր Հովհաննիսյանը փոքր բրոնզ նվաճեց։
Հրում վարժությունում երիտասարդ ծանրորդը երեք մոտեցումներից միայն մեկում կարողացավ կամքին ենթարկել 155 կգ ծանրաձողը (6-րդ արդյունք) եւ երկամարտում բավարարվեց չորրորդ տեղով 290 կգ (135 + 155)։
Քիչ ավելի ուշ Մ23 տարեկանների պայքարում հարթակ կմտնի 58 կգ քաշային Իզաբելա Յալյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ