Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիպի սեզոնին ընդառաջ

Հոկտեմբեր 17,2017 18:49

Առողջապահության համաշախարհային կազմակերպության աջակցությամբ Երևանում կազմակերպվել է գրիպի տարեկան աշխատաժողովը, որին մասնակցել են Երևանի և մարզերի համաճարակաբաններ, վարակաբաններ, առողջության և սոցիալական ապահովությանվարչությունների ներկայացուցիչներ:

Առաջին անգամ տարեկան աշխատաժողովին մասնակցել են նաև անասնաբույժներ: Նրանց մասնակցության անհրաժեշտությունը բխել է զոոնոզգրիպի արդիականությունից, քանի որ ինչպես եվրոպական տարածաշրջանի, այնպես էլ հարավ-ասիական երկրներում ներկայումս այն գերակա խնդիր է։ Այն արձանագրվում է թե՛թռչունների, թե՛մարդկանց շրջանում։

Ներկայացվել են զեկույցներ ինչպես հանրապետությունում 2016-2017թթ.գրիպի սեզոնի իրավիճակի, այնպես էլ` միջազգային նորությունների հիման վրա 2017-2018 թթ. Գրիպի սեզոնի նախապատրաստական և իրականացվելիք աշխատանքների մասին:
Գրիպի 2016-2017 թվականների սեզոնի ընթացքում իրականացված աշխատանքները քննարկելիս վերհանվել են նախորդ սեզոնի ընթացքում առաջացած բոլոր խնդիրները և հիմնահարցերը։ Նախանշվել են հնարավոր լուծումներ՝ 2017-2018 թվականների գրիպի սեզոնի ժամանակ դրանցից խուսափելու համար:

Քննարկվել են նաև գրիպի դեպքային համաճարկաբանական հսկողության վերաբերյալ հարցեր:

Ներկայացվել է արդեն իսկ գործող գրիպի համաճարակաբանական և լաբորատոր հսկողության էլեկտրոնային բազան, որի հիման վրա, որպես գլոբալ ձեռքբերում, տրամադրվել է գրիպի շաբաթական տեղեկագիրը: Այն հետագայում թույլ կտա «իրական ժամանակում» հիվանդացության շեմերի, հիվանդացության ծանրության և ակտիվության համաճարակաբանական համապատասխան վերլուծություններ իրականացնել:

Զեկույցներ են ներկայացվել նաև անասնաբուժական ոլորտի մասնագետների կողմից՝ կենդանիների, մասնավորապես՝թռչունների շրջանում իրականացվող անասնահամաճարակաբանական հսկողության վերաբերյալ:

Նշենք, որ ԱՀԿ-ի կանխատեսումներով այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։ Չնայած գրիպի սեզոննարդեն սկսվելէ, Հայաստանում այդ վիրուսը դեռեւս չի շրջանառում:

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031