Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի գործով դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

Հոկտեմբեր 17,2017 17:56

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ դատավոր Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց՝ Ղուկասյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանի կողմից:

Մոտ երկու ժամ մնալով խորհրդակցական սենյակում՝ դատավոր Վարդան Գրիգորյանը հրապարակեց դատարանի որոշումը, այն է՝ մերժում: Իսկ դա նշանակում է, որ գործը շարունակելու է քննել Վարդան Գրիգորյանը:

Այնուհետեւ այս գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրեց լրատվամիջոցների կողմից վկաների հարցաքննության տեսանկարահանումն արգելելու մասին միջնորդություն, որի առնչությամբ դատարանի որոշումը կհրապարակվի հաջորդ նիստում՝ հոկտեմբերի 31-ին: Այդ օրը նախատեսված է վկա-ոստիկանների հարցաքննություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031