Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղձավանի 50 հեկտար հողը շարունակում է մնալ սահմանագիծ-փշալարից անդին

Հոկտեմբեր 17,2017 17:11

2007 թվականից, արդեն 10 տարի Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեղձավան գյուղի 50 հեկտար հողը գտնվում է հայ-վրացական սահման դարձած փշալարից անդին: Այդ պատճառով դեղձավանցիները չեն կարողանում դրանք օգտագործել:

411 բնակիչ ունեցող Դեղձավանը 2016 թվականից ընդգրկված է խոշորացված Այրում համայնքի կազմում:

Դեղձավանի վարչական ղեկավար Յուրա Հովհաննիսյանը հայտնեց, որ այդ 50 հեկտարից 5 հեկտարը Դեղձավանի բնակիչներին սեփականաշնորհված վարելահող է: Սահմանից այն կողմ գտնվող եւս 5 հեկտար վարելահող պատկանում է Դեղձավան համայնքին: Մնացած 40 հեկտարը համայնքային պատկանելիության արոտավայրեր են:

Դեղձավանցիների վկայությամբ՝ փշալրից այն կողմ գտնվող վարելահողերը Դեղձավանի ամենաբերրի հողերն են: 10 տարի շարունակ այդ հողերը չեն օգտագործվել, այդ 50 հեկտարի հաշվով հարկ չի գանձվել համայնքի բյուջե: Ընդամենը 122 հեկտար վարելահող, 362 հեկտար արոտավայրեր ունեցող Դեղձավանի համար 50 հեկտարի կորուստը մեծ խնդիր է: Յուրա Հովհաննիսյանը հայտնեց, որ վերջերս խնդիրը քննարկվել է Հայաստանի հանրային խորհրդում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031