Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի վերջո, մարդիկ պետք է գիտակցեն, որ չսահմանված վայրում կենցաղային կամ շինարարական աղբ թափելու դեպքում ենթարկվելու են վարչական պատասխանատվության». Տարոն Մարգարյան

Հոկտեմբեր 17,2017 16:38

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը զեկուցել է քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման, երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ և նշել, որ նախորդ շաբաթ կազմվել է 27 վարչական արձանագրություն:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունն այս ուղղությամբ՝ խախտումներ թույլ տվողներին ենթարկելով վարչական պատասխանատվության:

«Այս ուղղությամբ պետք է շարունակել ամենօրյա հետևողական աշխատանքը: Ակնկալում եմ նաև համապատասխան կառույցների աջակցությունը, որոնք իրենց հերթին պետք է լինեն առավել ակտիվ և խիստ: Ի վերջո, մարդիկ պետք է գիտակցեն, որ չսահմանված վայրում կենցաղային կամ շինարարական աղբ թափելու դեպքում ենթարկվելու են վարչական պատասխանատվության: Սրան զուգահեռ պետք է ուշադրության կենտրոնում պահել վարչական արձանագրություն կազմելու ընթացակարգը», – նշել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ոչ գոհացուցիչ համարելով դրանց արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել դրանք` հանրությանը պարբերաբար ներկայացնելով այս ուղղությամբ իրականացվող քայլերն ու իրազեկելով իրավախախտման համար սահմանված վարչական պատասխանատվության մասին:

«Վարչական շրջանների ղեկավարներից, առևտրի վարչությունից, Երևան քաղաքի ոստիկանությունից ակնկալում եմ հետևողական և շարունակական աշխատանք: Նման պատկերը մեր քաղաքում ուղղակի անթույլատրելի է: Ձեր առջև կոնկրետ խնդիր դրեք և լուծեք այն՝ կիրառելով օրենքով ձեզ վերապահված բոլոր միջոցները: Բոլորիդ քաջ հայտնի է այս հարցի հետ կապված իմ դիրքորոշումը. Պատասխանատվության պետք է ենթարկվի թե՛ իրավախախտը և թե՛ պատասխանատու այն անձը, ով աչք է փակում բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի վրա: Իրավախախտման համար վարչական պատասխանատվությունն անխուսափելի է: Այս մոտեցումով պետք է աշխատեն բոլորը՝ առանց բացառության»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031