Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս խաղաղության հասնել Ղարաբաղում: Դեղատոմսեր Բաքվից և Երևանից. jam-news.net

Հոկտեմբեր 17,2017 16:01

2017թի հոկտեմբերի 16-ին երկու երկրների նախագահների հանդիպումը կարող է լուրջ բեկում դառնալ: Բայց արդյո՞ք կդառնա

jam-news.net. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող էր օգնել վերջակետ դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանվող լարվածությունում: Երկու առաջնորդներն էլ հայտարարում են խաղաղության հաստատման հասնելու ցանկության մասին: Սակայն նրանցից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի, թե ինչպես հասնել դրան:

Արդեն գրեթե երեք ամիս է ղարաբաղյան շփման գծում զարմանալի լռություն է: Նռնականետներին, ինքնանշանառվող հրթիռներին, անօդաչու թռչող սարքերին և հրանոթներին փոխարինել է ավելի անվնաս հրաձգային զենքը: 2016թ-ի ապրիլյան բախումից հետո առաջին անգամ երկու կողմերը մի կողմ են դրել զենքը՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների երկար սպասված հանդիպումից առաջ դադար առնելով:

Նախագահների մակարդակում բանակցություններ չեն եղել արդեն մեկ տարուց ավելի: Միջազգային միջնորդների՝ հանդիպումները վերսկսելու բոլոր նախորդ կոչերը արդյունքների չէին բերում: Բանակցությունների սեղանի շուրջ խոսելու փոխարեն առաջնորդները երբեմն զինվորական համազգեստ էին հագնում և գնում միմյանց ռազմական դիրքերը հեռադիտակով զննելու:

Նախագահների այս հանդիպումը նախապատրաստվել է ամռան սկզբից: Միջազգային միջնորդները քիչ ջանքեր չեն գործադրել առաջնորդներին համոզելու դադարեցնել հակամարտության գոտում պահպանվող լարվածությունը: Դրանում հատուկ դեր ունի Ռուսաստանի ղեկավարը, որն այս ամռանն իր մոտ է հրավիրել սկզբում Ադրբեջանի, հետո Հայաստանի նախագահներին, որպեսզի մյուս հարցերից բացի քննարկի նաև ղարաբաղյան խնդիրը:

արվաճառ/Քելբաջառ: Լուսանկարը՝ Օլեսյա Վարդանյանի

Խաղաղությունն՝ ադրբեջանական կողմի ընկալմամբ. հողերի վերադարձի ճանապարհով

Փոխհրաձգությունից հրաժարվելու նախաձեռնությունը հավանաբար գալիս է ադրբեջանական կողմից: Բաքվում բացահայտ հայտարարում են, որ դրանով ուզում են հակառակ կողմին հասկացնել, որ հենց նա համաձայնի վերսկսել բանակցությունները Ղարաբաղի տարածաշրջանի ապագայի շուրջ, տարածաշրջանում հենց այսպիսի հանգստություն կտիրի:

«Խաղաղություն և բարգավաճում կլինի», – դեռևս գարնան վերջին ինձ գրավիչ հեռանկար էր նկարագրում բարձրաստիճան ադրբեջանցի մի պաշտոնյա. բոլոր սահմանները կբացվեն, հողերը կականազերծվեն, տները կվերականգնվեն, ենթակառուցվածքները կարգի կբերվեն և «տարածաշրջանը կրկին կսկսի իր հունով ապրել»:

Այն ամենն, ըստ նրա, ինչ պահանջվում է հայկական կողմից, դա զիջումների գնալուն համաձայնելն է:

Ղարաբաղում պատերազմի ավարտից 25 տարի է անցել, և ադրբեջանական ղեկավարության համար ավելի ու ավելի դժվար է դառնում իր հասարակությանը բացատրել, թե ինչու է տարածաշրջանի ամենահարուստ երկիրը շարունակում համակերպվել գլխավոր ազգային խնդրի՝ երկրի տարածքային ամբողջականության վերականգնման խնդրի չլուծված լինելու հետ:

Ղարաբաղյան հարցի «արագ լուծման» պահանջը՝ թեկուզ ռազմական ճանապարհով, սկսել է միայն աճել ադրբեջանցի զինվորականների հաջող գործողությունից հետո, որոնք 2016թ-ի ապրիլին կարողացել են թեկուզև զինվորական կազմի կորուստներով, բայց այնուամենայնիվ վերադարձնել վերահսկողությունը հակամարտության գոտում երկու ռազմավարական նշանակության բարձունքների հանդեպ շփման գծի հյուսիսային և հարավային ծայրերում:

Բաքվի ընկալմամբ՝ խաղաղ գործընթացի սկիզբը հողերի մի մասի ազատագրմանն ուղղված հստակ քայլերն են, որոնք ներկա պահին հայկական կողմի վերահսկողության տակ են, և որոնք Ադրբեջանն օկուպացված է համարում՝ վկայակոչելով ղարաբաղյան պատերազմի 1992-1993թթ-ի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևը: Հենց այդ հիմքի վրա պետք է սկսվի խոստացված վերականգնումն ու ադրբեջանական բնակչության հետագա վերադարձը:

Շուշի/Շուշա: Լուսանկարը՝ Օլեսյա Վարդանյանի

Պատերազմի ժամանակ հայկական զորքերը կարողացել են զբաղեցնել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածքները՝ խորհրդային սահմաններում, այլ նաև դրա հարակից շրջանները՝ հինգ շրջան ամբողջությամբ և 2-ը՝ մասնակի: Տարածքը որն այսօր իրենն է համարում դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը – հայկական կողմն այն Արցախ էլ է անվանում – գրեթե 2,5 անգամ մեծ է այն տարածքից, որը շրջանը զբաղեցնում էր Ադրբեջանական ԽՍՀ ինքնավար շրջան լինելու տարիներին:

Ադրբեջանցի փախստականների գրեթե 40%-ը ձևավորվում է Աղդամի և Ֆիզուլիի շրջանների երկու հատվածներից՝ ղարաբաղյան շփման գծի արևելքում և հարավ-արևելքում:

Շրջանի ամենախոշոր բնակավայրը՝ Աղդամն, այս տարիներին շարունակում է ուրվական քաղաք մնալ: Իմ վերջին այցի ժամանակ իմ ղարաբաղցի վարորդը հաջողացրեց մոլորվել առանց տանիքի տների պատերի մնացորդների մեջ: Ամայի փողոցներով երկար դեգերումներից հետո Աղդամի փլատակներից մենք ճանապարհն արդյունքում ստիպված էինք գտնել Google Maps նավիգատորի միջոցով:

Աղդամ. ուրվական քաղաք: Լուսանկարը՝ Օլեսյա Վարդանյանի

Հայկական կողմի համար հողերի վերադարձի հեռանկարը ծայրահեղ ցավալի թեմա է: Դա, առաջին հերթին, կապված է տեղի քաղաքացիական բնակչության անվտանգության հարցի, բայց նաև «ավարային» տարածքները վերադարձնելու շատ վետերանների կտրուկ հրաժարման հետ, որոնք նրանք գրավել են 1990-ական թվականներին:

Մի անգամ իր առաջին նախագահական ժամկետի ժամանակ Հայաստանի ներկայիս նախագահը հայտարարեց, որ «Աղդամը երբեք հայկական հող չի եղել»: Այդ արտահայտությունը Ղարաբաղի վետերանները մինչև հիմա Սերժ Սարգսյանին կշտամբանքով հիշեցնում են, թեկուզև նա տեղացի է և ղարաբաղյան պատերազմի մասնակից:

25 տարվա ընթացքում հարակից տարածքների հարցը հասցրել է մի շարք կարևոր նրբերանգներ ձեռք բերել: Հիմա այնտեղի շատ տարածքներում բանկավայրեր են հայտնվել: Տարածքների երկայնքով ճանապարհներ են, որոնք կապում են հայկական բնակավայրերը: Հողերի մեծ մասը դե ֆակտո հանրապետության փաստաթղթերով արդեն տեղացիներից նոր սեփականատերեր ունեն, որոնք դրանց համար հարկեր են վճարում և զարգացնում գյուղատնտեսությունը:

Հայկական պետական սահմանի երկայնքով ձգվող երկար լեռնային կիրճը ղարաբաղյան շփման գծի արևմուտքում տանում է դեպի ուշ խորհրդային շրջանի բացառիկ ճարտարապետությամբ քաղաք՝ Քելբաջար ադրբեջանական և Քարվաճառ հայկական անվանումներով: Քաղաքի մուտքի մոտ մեծ պաստառ է՝ «Հայկական ամրոց» գրությամբ:

Հետպատերազմական տարիներին տեղի կառույցների 7%-ը նոր տների են վերածել հիմնականում Ադրբեջանից եկած հայ փախստականների համար: Քաղաքի մեծ մասը նախկինի պես տների կմախքից է կազմված, սակայն ամեն տարի գոնե մի քանի հոգի է հայտնվում, որոնք պատրաստ են սեփական փողով վերանորոգել ադրբեջանական գրառումներով դատարկ պատերը:

Քարվաճառ/Քելբաջառ: Լուսանկարը՝ Օլեսյա Վարդանյանի

Ոչ մի հայ նախագահ չի հանդգնի տալ թեկուզ մեկ սանտիմետր այս հողից», – առանց կասկածի նշույլի ինձ ասաց տեղացի մի աղջիկ:

Ինչպես պատերազմից հետո մեծացած սերնդի նաև այլ ներկայացուցիչները, իմ երիտասարդ զրուցակիցը համոզված էր, որ վիճելի տարածքների թեկուզ մի մասը Բաքվի ուղիղ վերահսկողությանը հանձնելու փորձը կհանգեցնի հանրահավաքների հայկական մայրաքաղաքում, իսկ միգուցե՝ երկրում քաղաքացիական դիմակայության:

Խաղաղությունը հայկական կողմի ընկալմամբ. ուժի կիրառումից հրաժարվելու ճանապարհով

Ղարաբաղ կատարած իմ բոլոր այցելությունների ընթացքում ես այդպես էլ չկարողացա գտնել գոնե մեկ մարդու, որը պատրաստ էր համաձայնել հարակից տարածքների վերադարձին: Այս թեման այստեղ ուղղակիորեն կապված է գլխավոր հարցի՝ անվտանգության հետ:

Հետպատերազմյան տարիներին հարակից հողերը վերածվել են «անվտանգության գոտու»: Տեղի դաշտային հրամանատարները չեն կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է ռազմավարական բարձունքներն ու տարածքները «հակառակորդին կամավոր կերպով հանձնելն» ապահովել, որոնց օգնությամբ են միայն նրանք այս տարիներին հաջողացրել ճակատային փոխհրաձգությունը հեռու պահել հայկական բնակավայրերից:

Ղարաբաղյան պատերազմն ամենաարյունահեղն էր հետխորհրդային տարածքում: Մարդիկ, որոնք դարերով կողք կողքի էին ապրել և շատ նման էին կենցաղում և ավանդույթներում, բարիկադների տարբեր կողմերում հայտնվեցին: Ղարաբաղում մարտական գործողությունների երկու տարվա ընթացքում բոլոր կողմերից ավելի քան 18 հազար մարդ է զոհվել:

Ի տարբերություն այլ եվրոպական հակամարտ գոտիների՝ Ղարաբաղում երբեք խաղաղապահներ կամ միջազգային դիտորդներ չեն եղել, ինչը թույլ կտար շրջանում անվտանգության գոնե ինչ-որ այլ երաշխիք ստեղծել բուֆերային գոտուց զատ՝ բարդ ճակատային հենակետերի սարդոստայնով, որոնք ամբողջությամբ լցված են ամենատարբեր զենքով:

2016թ-ի ապրիլյան դիմակայությունը միայն կրակին յուղ լցրեց: Շատ ղարաբաղցիներ անմիջականորեն զգացին պատերազմի սկսվելու հեռանկարի իրական լինելը, ինչը միայն սրեց անվտանգությունն ավելի շատ պահպանելու մղումը: Որպես դրան հասնելու միջոցներից մեկը հայկական կողմը տեսնում է դե ֆակտո հանրապետության համար կարգավիճակ ստանալը:

Գանձասար: Լուսանկարը՝ Օլեսյա Վարդանյանի

Նրանք ձգտում են հասնել դրան բանակցային գործընթացում, սակայն դա անընդունելի է Ադրբեջանի համար, որը ձգտում է պահպանել Ղարաբաղն իր պետության կազմում՝ խռովարար շրջանն իր վերահսկողության տակ վերադարձնելով:

Մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ թույլ չի տա, որ տարածաշրջանում «երկրորդ հայկական պետություն ստեղծվի»: Այդ հայտարարությունը նրա կողմից առաջին անգամ չի հնչեցվում ի պատասխան կարգավիճակի ճանաչման մասին հայկական կողմի ավելի բարձր հնչող պահանջներին: Ապրիլյան դիմակայությունից հետո հայկական կողմը դադարել է անգամ միտք թույլ տալ, որ Ղարաբաղը կարող է վերադառնալ Ադրբեջանի կազմ:

Չնայած դրան, ի տարբերություն Ղարաբաղի, Երևանում դեռևս կարելի է մարդկանց հանդիպել, այդ թվում՝ իշխանությունների վերին շրջանակներում, որոնք թույլ են տալիս միտք, որ հողերի հարցն, ինչպես նաև ողջ հակամարտությունը կարելի է լուծել: Սակայն դա կարող է միայն մեկ դեպքում լինել, եթե Բաքուն համաձայնի ճանաչել Ղարաբաղի հայկական բնակչության ինքնավարության իրավունքները: Կարճ ասած՝ Ադրբեջանի սահմաններից դուրս դե ֆակտո հանրապետության ինքնորոշման հեռանկարի ճանաչումը:

«Սակայն ինչպե՞ս Բաքվում չեն հասկանում, որ առանց վստահության ոչինչ չի ստացվի», – ուսերն էր թոթվում իմ բարձրաստիճան զրուցակիցը Հայաստանում:

Վստահության առաջացման հեռանկարը տվյալ պահին, նրա խոսքով, կարող է հայտնվել, եթե Ադրբեջանն ինքնակամ հայտարարի ղարաբաղյան հարցի լուծման միջոցների ցուցակից պատերազմը բացառելու մասին:

Հակառակ դեպքում, շարունակում էր զրուցակիցս, կողմերն այդպես էլ խոսելու են միմյանց հետ «ուժի լեզվով»: Կշարունակվի սպառազինության աճը, քաղաքացիական բնակչության ոչնչացման սպառնալիքներն ու կանոնավոր փոխհրաձգությունը, որը սպառնում է խոշոր պատերազմի վերաճել:

Պատերազմի սպառնալիքի կանխարգելման հետ են կապված Հայաստանի ղեկավարի նախաձեռնությունները՝ ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը, հակամարտության գոտում հետաքննության միջազգային մեխանիզմ գործարկել:

Բաքվում ասում են, որ ուրախ կլինեն հրաժարվել ռազմական պլաններից, սակայն հոգնել են սպասել այն պահին, թե երբ հայկական կողմն այնուամենայնիվ պատրաստ կլինի վերսկսել բանակցային գործընթացն ու զիջումների գնալ:

«Պատերազմը միակ գործիքն է, որ մեզ մնացել է, որպեսզի ստիպենք նրանց գոնե ինչ-որ բան անել», – ասաց երիտասարդ ադրբեջանցի մի պաշտոնյա: Նա անկեղծ չէր ուզում պատերազմի վերսկսում, որը կխլի նրա հարազատների և ծանոթների կյանքը:

Ստեփանակերտ/ Խանքենդի: Լուսանկարը՝ Օլեսյա Վարդանյանի

Ինչպե՞ս դուրս գալ փակ շրջանից

Այս հարցը պարզ պատասխան չունի: Եվ նախագահների հանդիպումից չարժե սպասել բազմամյա խնդրի բեկումնային և անհապաղ որոշում, իսկ խնդիրը միայն խորացել է ապրիլյան դիմակայության և երկու կողմից էլ ռազմական տրամադրությունների հետևած աճի ժամանակ: Մեկ հանդիպման ընթացքում նախագահները նաև չեն կարող լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ այն, ինչի շուրջ վիճում են գրեթե 30 տարի:

Սակայն երկու առաջնորդների հանդիպումը կարող է հույս ներշնչել, որ ղարաբաղյան գործընթացը ճակատային գոտուց կվերադառնա բանակցությունների սեղանին: Դրան, առաջին հերթին, կարող էին օգնել կողմերի դաշտային հրամանատարների միջև գործուն հարաբերությունները ճակատային գծում հետագա միջադեպերից խուսափելու համար: Եթե նախագահներին հաջողվի դա անել, Ժնևում 2017թ-ի հոկտեմբերի 16-ի նրանց հանդիպումը կարելի է լուրջ բեկում համարել վերջին մի քանի տարում:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    եթէ 26-տարվա ընթացքում Արցախի ժողովրդի թիվը կրկնապատկվեր եվ Հայաստանի բնակչության թիվը գոնէ հինգ միլիոն լիներ այսօր Արցախի հարցի լուծումը ավելի հեշտ կլիներ. Ժողովրդի թվաճը դժբախտաբար երեք նախագահների շրջանում էլ թերագնահատվեց:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031