Լրահոս
Օրվա լրահոսը

Օրհան Փամուք. «Թուրքիան հեռանում է Եվրոպայից և դառնում է բռնապետական երկիր»

Հոկտեմբեր 17,2017 15:11

Գերմանիայում լույս է տեսել նոբելյան մրցանակակիր թուրք աշխարհահռչակ վիպասան Օրհան Փամուքի «Կարմիր մազերով կինը» վեպի գերմաներեն թարգմանությունը:

Ըստ «Deutsche Welle» (DW) լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ գրքի շնորհանդեսին մասնակցելու նպատակով Փամուքը մեկնել է Բեռլին:

Մամուլի ասուլիսի ժամանակ նա խոսել է ոչ միայն իր գրքի, այլև Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների մասին: Փամուքը համոզված է, որ Թուրքիայի ապագան միայն այն դեպքում լավը կլինի, եթե մշակութապես ավելի մերձենա Եվրոպային: Բայց այժմ Թուրքիան հեռանում է Եվրոպայից և դառնում է բռնապետական երկիր: Եվ հենց այս խնդիրն է հիմնականում, որ արծարծվել է վերոնշյալ գրքում:

«Կարմիր մազերով կինը» վեպը մի սիրո պատմության մասին է, որը տեղի է ունեցել Ստամբուլից ոչ հեռու գտնվող մի քաղաքում 80-ականներին: Գլխավոր հերոսներն են վարպետ Մեհմեթը և իր կրտսեր օգնական, ուսանող Ջեմը: Նրանք աշխատում են մի ջրհորում, որտեղից շատ դժվարությամբ հավաքում են խմելու ջուր:

Երիտասարդ հերոսը մի կողմից ծանոթանում է այնպիսի մարդկային հատկանիշների հետ, ինչպիսիք են սերը, պատասխանատվությունը և ազատությունը: Մյուս կողմից վեպում ներկայացված են հայր-որդի փոխհարաբերությունները՝ խոսքի, մտքի ազատության համատեքստում:

Գրքում նշվում է, որ «Ստամբուլը Եվրոպային մոտ գտնվող ջրհորում է ընկած, որտեղ ջուր չկա»:

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031