Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դուք չեք կարող անաչառ լինել». Անդրիաս Ղուկասյանի պաշտպանը՝ դատավորին

Հոկտեմբեր 17,2017 14:26

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը մերժվեց:

Այնուհետեւ Ղուկասյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը ներկայացրեց դատավոր Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկի միջնորդություն:

Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ Վարդան Գրիգորյանը չի կարող անաչառ եւ անկողմնակալ լինել. «Դատարանը պաշտպանական կողմի հանդեպ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում: Մասնավորապես՝ պաշտպանի խոսելու ժամանակ մատ է տնկում, ասում՝ «հաթաթա մի տվեք», կամ՝ «օրենքը լավ չգիտեք»:

Դատավոր Վարդան Գրիգորյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իր դեմ ինքնաբացարկի միջնորդության առնչությամբ որոշում կայացնելու։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031