Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հոկտեմբեր 17,2017 13:29

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն է:

Մեկնարկին դատավոր Վարդան Գրիգորյանը հրապարակեց նախորդ նիստում Ղուկասյանի հանդեպ խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոխելու միջնորդության որոշումը, այն է՝ մերժում: Իսկ դա նշանակում է, որ Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Նշենք, որ նախորդ նիստից՝ երեքշաբթի օրվանից մինչ օրս դատավորը միջնորդության որոշումը չէր հրապարակել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031