Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգելի Բակո Սահակյան, խնդրում եմ Ձեզ, Արթուր Աղաբեկյանն ինչ խորհուրդ տա, արե՛ք հակառակը. Անահիտ Բախշյան

Հոկտեմբեր 17,2017 13:14

2017թ. հոկտեմբերի 15-ին տեղեկացվեցինք, որ Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի հեղինակն ու այդ գաղափարը հեղինակազրկողը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական:

Ազնիվ խոսք, ես չեմ պատկերացնում, թե Դուք այս մարդուց ո՞ր ոլորտի խնդիրները լուծելու համար եք խորհուրդ հարցնելու: Գուցե այն մասին, թե հայրենասիրությունից ինչպես մեծ-մեծ խոսել ու Հայոց բանակի նկատմամբ թուլություն ունեցող աշխարհասփյուռ հայ մարդկանց զգացմունքների վրա խաղա՞լ, փողերը հավաքել ու անարդյունավետ ծախսե՞լ կամ թաքցնե՞լ դրանք այն մարդկանցից, ովքեր ներդրում են արել հիմնադրամին ու պատշաճ հաշվետվություն չտա՞լ:

Լա՛վ էլի, պարոն Սահակյան, մի՞թե նրա խորհրդի կարիքն ունեիք, անհասկանալի է, ափսոս, գուցե ընդհանուր շահե՞րն են պատճառը: Իսկ ես Ձեր մասին ավելի լավ կարծիք ունեի, այն սասանեցիք: Իհարկե կասեք՝ թքած, այն Ձեզ երբեք էլ չի հետաքրքրել, բայց, վստահ եղեք, ես մենակ չեմ:
Բոլոր դեպքերում խնդրում եմ Ձեզ, այս մարդը ինչ խորհուրդ տա, արեք հակառակը:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031