Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ. «Օրինագիծը հնարավորություն է տալիս պետական մարմիններին անհարկի միջամտել ընտանեկան հարաբերություններին»

Հոկտեմբեր 17,2017 12:48
hdk

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը քննարկելով Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը, փաստում է.

-դատապարտելով բռնության դրսևորումները, հատկապես՝ ընտանիքում,

-կարևորելով հանրային կարծիքի ազդեցությունն ընդդեմ ընտանիքում կատարված բռնության,

-անհրաժեշտ համարելով անձի նկատմամբ բռնության դեպքի բացահայտումն ու պատժի անխուսափելիությունը,

գտնում է, որ օրինագծի այն դրույթները, որոնք հանրային քննարկումների արդյունքում կարժանանան հավանության, կարող են ընդգրկվել արդեն իսկ գործող «Ընտանեկան օրենսգրքում», «Քրեական օրենսգրքում» և այլ համապատասխան օրենքներում, ինչն էլ կբացառի նոր օրենքի ընդունումը:

Մեր առաջարկը հիմնավոր է, քանի որ նախագիծը իրավահարաբերությունները կարգավորելու տեսանկյունից կա՛մ բացահայտ թերի է, կա՛մ բոլորովին անտեսում է դրանք:

Համամիտ ենք այն փորձագետների կարծիքին, ովքեր հիմնավոր պնդում են՝ օրինագիծը հնարավորություն է տալիս պետական մարմիններին անհարկի միջամտել ընտանեկան հարաբերություններին, ընտանիքում ընդունված դաստիարակության կարգին: Ընտանիքում ծագած վեճերը հարթելու փոխարեն, իրավասու պաշտոնյաները կարող են ստանձնել դատավորի լիազորություններ, ինչի արդյունքում կավելանան կոռուպցիոն ռիսկերը, ընտանիքի «մեղավոր» անդամին շանտաժի ենթարկելու, ահաբեկելու, կաշառք կորզելու դեպքերը:

Ավելին: Անհիմն է հսկայական միջոցներ ծախսել օրինագծով նախատեսված ենթակառուցվածքների ստեղծման և դրանց ամենօրյա գործունեության ապահովման վրա, երբ այդ գումարները կարող են ուղղվել խոցելի ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը: Գաղտնիք չէ, որ բռնության դեպքերի զգալի մասը ծնվում են սոցիալական և տնտեսական ծանր վիճակում գտնվող ընտանիքներում:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահություն

17.10.2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031