Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական չիրը դրսի շուկայում մրցունակ չէ. «Փաստ»

Հոկտեմբեր 17,2017 12:31

Չրի արտադրության ծավալներից այս տարի դժգոհ չէ Արարատի մարզի «Հայկական Չրեր» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանը։ «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նա հայտնեց, որ կարողացել է բավարար քանակությամբ միրգ չորացնել։ Նախորդ տարի ցրտահարության, կարկտահարության պատճառով արտադրության ծավալները նվազել էին, այսօր նման խնդրի առաջ չեն կանգնել։

Տեղական շուկայից բացի, չրագործն իր արտադրանքը ռուսական շուկայում է փորձում իրացնել։ Նրա խոսքով, սակայն, հայկական չիրը դրսի շուկայում մրցունակ չէ։

«Մեր չրերը մրցունակ չեն միջինասիական, թուրքական չրերի համեմատ։ Մեզ մոտ շատ թանկ է նստում արտադրությունը։ Մեր երկրում չրային տնտեսությունները դեռ բավարար չափով չեն ձևավորվել։ Սկսած ֆերմերային տնտեսություններից, վերջացրած հարկային դաշտից բոլորը խնդիրներ են ու մեր չիրը չի կարողանում մրցունակ լինել»,- խնդիրները թվարկեց նա։

Արմեն Մանուկյանն ասաց, որ միջինասիական չրի արտահանումը պետական ռազմավարության մակարդակի վրա է դրված, Հայաստանում նման ծրագիր չկա։

Եվրոպական շուկան էլ չրագործի համար երազանք է մնում։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031