Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ- ում այդքան էլ դեմ չեն, որ Թուրքիան ՌԴ-ից C 400 ձեռք բերի (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2017 12:26

Բուխարեստում հոկտեմբերի 6-9 կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ վեհաժողովի ժամանակ մի շարք եվրոպական երկրների պատվիրակներ մտահոգություններ են հնչեցրել եւ անհամաձայնություն են հայտնել Թուրքիայի կողմից ՌԴ-ից C 400 համակարգերի ձեռք բերման հետ կապված:

Հիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է:

«Երբ այս հարցը ուղղվեց նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար պարոն Ստոլտենբերգին, նրա պատասխանը բավականին չափավոր էր։ Նա նկատեց, որ յուրաքանչյուր անդամ պետություն ինքն է որոշում ինչպիսի լրացուցիչ միջոցներ պետք է ձեռք բերել։ Իհարկե, կար որոշակի դիտարկում այն մասին, որ C 400 համակարգերը չեն ընդգրկվում ՆԱՏՕ-ի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի մեջ, բայց չկար խորը քննադատություն կապված այդ համակարգերի ձեռքբերման հետ»,- այսօր հրավիրված ասուլիսում մանրամասնեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։

Մանրամասները`տեսանյութում

Վեհաժողովում անդրադարձ է եղել նաեւ Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեին: Կողմերը բավական զուսպ են արտահայտվել`ձեռնպահ մնալով լարվածության գրգռումից եւ բախման նոր օջախ ունենալուց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031