Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ը եւ ԵԽ-ը Հայաստանում 2,4 միլիոն եվրոյի ծրագրեր են իրականացրել

Հոկտեմբեր 17,2017 12:19

ԵՄ-ի և ԵԽ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերն աջակցում են դատական բարեփոխումներին, բանտային համակարգի կայացմանը, բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի հաղթահարմանը, ինչպես նաև փակ տիպի կառույցներում անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարին: Այսօր այս մասին լրագրողներին ասաց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Ըստ նրա՝ ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարի: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ առաջիկայում Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը կնպաստի ծրագրերի շարունակականությանը. «Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություն կտա շարունակելու համագործակցությունը Հայաստանի և Եվրամիության միջև, որ Եվրամիությունը ևս ներգրավված լինի Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացմանը: Մեր բարեփոխումները նպատակ ունեն աջակցելու Հայաստանին իրականացնելու Եվրամիության և այլ կազմակերպությունների առջև ունեցած իր պարտավորությունները»:

Այսօր Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը ներկայացրին Հայաստանի դատական համակարգի, իրավապահ մարմինների և կրթական ոլորտի մի շարք ծրագրերի արդյունքները: 2015-2017 թվականներին «Գործընկերություն՝ հանուն արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված չորս ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 2,4 միլիոն եվրո:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանն էլ նկատեց, որ Եվրամիությունը մշտապես օժանդակել է հայ բանտարկյալների վիճակի բարելավման եւ նոր բանտերի կառուցման ծրագրերին. «Բացի այդ, ԵՄ-ը լուրջ պայքար է իրականացրել և իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարում»:


«ԵՄ-ն և ԵԽ-ն ՀՀ իշխանությունների հետ համատեղ իրականացրած ծրագրերի շրջանակում այս տարի մի քանի քրեակատարողական հիմնարկներին արդեն բժշկական սարքեր են տրամադրվել»,- հավելեց ԵԽ ծրագրային համակարգման բաժնի ղեկավար Տանյա վան Դիկը, ինչի շնորհիվ, ըստ նրա, հնարավոր է դարձել բանտարկյալներին որակյալ բուժօգնություն ցուցաբերել հենց ազատազրկման վայրում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031