Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պարտքի վրա ճնշումը թուլացնելու համար կառավարությունը նպատակ ունի ինքնածախսածածկում ապահովող մի շարք վարկային ծրագրեր իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության ճանապարհով

Հոկտեմբեր 17,2017 12:11

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են էներգետիկայի և ջրային տնտեսության ոլորտներում նախատեսվող մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր։

Կարևորելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և KFW բանկի դերը Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացման, վերազինման և արդիականացման գործում՝ Աշոտ Մանուկյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է մասնավորապես Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օդային գծի և Կապսի ջրամբարի կառուցման ծրագրերին։ Ընդգծելով դրանց նշանակությունը Հայաստանի տնտեսության համար՝ նախարարը ներկայացրել է ծրագրերի հետ կապված կառավարության մտադրությունները։

– Պետական պարտքի վրա ճնշումը թուլացնելու համար կառավարությունը նպատակ ունի ինքնածախսածածկում ապահովող մի շարք վարկային ծրագրեր իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության ճանապարհով,- նշել է Աշոտ Մանուկյանը։

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է զրուցակիցներին հետաքրքրող հարցերին, մանրամասն ներկայացրել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի և Կապսի ջրամբարի կառուցման ծրագրերի իրականացման ուղիներն ու նախատեսվող ֆինանսավորման մեխանիզմները։ Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել հետագայում՝ ծրագրերի հետ կապված որոշ հարցերի հստակեցումից հետո։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031